Նոյեմբերի 3-ից ՀՀ քաղաքացիները Սերբիա կգնան առանց մուտքի վիզայի29 հոկտեմբերի 2019 - 16:26 AMT PanARMENIAN.Net - Սերբիայի կառավարությունը չեղարկել է մուտքի վիզան Հայաստանի քաղաքացիների համար: Այս մասին լուրը PanARMENIAN.Net ի հետ զրույցում հաստատեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը: Հոկտեմբերի 28-ին, սերբական աղբյուրներին հղում անելով, լուրեր տարածվեցին, որ երկիրը չեղարկել է մուտքի վիզան Հայաստանի քաղաքացիների համար: ՀՀ ԱԳՆ-ն այդ լուրերը չէր մեկնաբանել: «Սերբական կողմից բանավոր ստացված տեղեկատվության համաձայն՝ հոկտեմբերի 26-ին Սերբիայի կառավարությունը ընդունել է որոշում սովորական անձնագրեր կրող ՀՀ քաղաքացիների համար Սերբիա մուտքի արտոնագրերի պահանջի միակողմանի վերացման վերաբերյալ»,- ասաց Նաղդալյանը՝ հավելելով, որ որոշումն ուժի մեջ կմտնի նոյեմբերի 3-ից՝ որոշման ընդունումից 8 օր անց։ ԱԳՆ խոսնակի խոսքով՝ ՀՀ դեսպանությունը հարցի առնչությամբ դեռևս պաշտոնական գրություն չի ստացել։ Հոկտեմբերի 3-ին նախագահ Արմեն Սարգսյանի այցի ընթացքում հայտնի էր դարձել, որ Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ քաղաքացիները սովորական անձնագրով առանց վիզայի կկարողանան ճանապարհորդել Սերբիայում: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ ԵՄ-ն 3․5 մլն եվրո է փոխանցել ՀՀ-ին արդարադատության ոլորտի բարեփոխումների համար Նշվում է, որ փոփոխությունները կիրառելու համար անհրաժեշտ է հետագա համապարփակ և համակարգային քաղաքականություն |