ԼՂՀ. Մոսկովյան հռչակագիրը ենթադրում է Ստեփանակերտի մասնակցությունը ղարաբաղյան գործընթացին 3 նոյեմբերի 2008 - 17:44 AMT PanARMENIAN.Net - «Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման արդյունքում ընդունված հռչակագրում բացակայում է որեւէ հիշատակում ԼՂՀ-ի կամ ղարաբաղյան կողմի մասին: Արդյո՞ք սա փորձ չէ տեղափոխել ղարաբաղյան հակամարտությունը Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ տարածքային վեճի հարթություն: Նման երանգ այստեղ կա, սակայն այն որոշիչ չէ»,-PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտարարել է ղարաբաղցի քաղաքագետ Դավիդ Բաբայանը: Նրա կարծիքով, հռչակագրի ոչ մի կետում չի հիշատակվում «հայ-ադրբեջանական հակամարտությունը» կամ «հակամարտությունը Լեռնային Ղարաբաղի շուրջ» ինչն արդեն իսկ ոչ միայն փաստացի, այլ նաեւ իրավաբանորեն կնշանակեր տարածքային վեճ: «Հռչակագրի ձեւակերպումներից պարզ է դառնում, որ այնուամենայնիվ պաշտոնական Ստեփանակերտի մասնակցությունը ենթադրվում է: Առաջին կետում ասվում է.«..միջազգային իրավունքի սկզբունքների ու նորմերի եւ այդ շրջանակներում ընդունված որոշումների ու փաստաթղթերի հիման վրա, ինչը բարենպաստ պայմաններ կստեղծի տնտեսական զարգացման եւ համակողմանի համագործակցության համար տարածաշրջանում»: Միջազգային իրավունքի սկզբունքներն ու նորմերը եւ այդ շրջանակներում ընդունված որոշումներն ու փաստաթղթերը այստեղ առանցքային ձեւակերպում է: Ակնհայտ է, որ ղարաբաղյան հակամարտության առանցքային սկզբունքը ինքնորոշման սկզբունքն է, ինչն արդեն իսկ ենթադրում է ԼՂՀ մասնակցությունը: Խոսելով ընդունված որոշումների ու փաստաթղթերի մասին, չի կարելի չհիշատակել ԵԱՀԿ գագաթնաժողովները, որտեղ ԼՂՀ-ն ճանաչվել է հակամարտության եւ բանակցային գործընթացի կողմ»,-նշել է Բաբայանը: Կարգավորման երկրորդ ուղղությունը, ըստ քաղաքագետի, միջնորդների դերն է եւ նրանց փոխհարաբերությունները ռազմավարական այնպիսի կարեւոր տարածաշրջանում, ինչպիսին Հարավային Կովկասն է: «Այն, որ հռչակագիրն, ի դեպ, միակ փաստաթուղթն է 1994թ. հրադադարի մասին համաձայնագրից հետո, որը նույնպես ստորագրվել է Մոսկվայի միջնորդությամբ, ցույց տվեց ղարաբաղյան կարգավորման մեջ, ինչպես նաեւ ընդհանուր առմամբ հարավկովկասյան աշխարհաքաղաքական գործընթացներում հիմնական դեր խաղալու ՌԴ մտադրությունը: Այո, հռչակագրում հիշատակվում են նաեւ ՄԽ մյուս միջնորդները, սակայն Մոսկվան հասկացնել է տալիս իր մտադրությունների մասին: Տեսանելի է նաեւ, որ ՌԴ դիրքորոշումը առճակատային չէ եւ նա պատրաստ է համատեղ աշխատել: Թե ինչպես կարձագանքեն մյուս երկրները, հայտնի կդառնան առաջիկայում: Նման փաստաթղթեր ապագայում եւս կստորագրվեն: Կշարունակվեն տարբեր երկրների միջնորդական ջանքերը, կառաջարկվեն կարգավորման տարբեր սցենարներ: Սակայն իր շահերից բխող լուծման գալու համար հայ պետականությունը ինչպես ԼՂՀ-ում, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունում պետք է ամրապնդվի: Միայն ուժեղ պետականություն ունեցող ժողովուրդն է արժանի «արեւի տակ իր տեղն ունենալ: Դրա համար մենք հիանալի ուսուցիչ ունենք` պատմությունը»,-հայտարարել է Դ.Բաբայանը: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական | ԶԼՄ. ՀՀ–ն դիտարկում է Իրանի Չաբահար նավահանգստում India Ports Global Ltd. & Ports օպերատորի հետ գործակցության տարբերակը Ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ Ռուբինյան․ Թուրքական կողմից սահմանի բացմանն ուղղված քայլեր չենք տեսել «Մենք ակնկալում ենք, որ այդ պայմանավորվածությունը կկատարվի»,-ասել է Ռուբինյանը O’Բրայենը՝ Փաշինյանին․ ԱՄՆ–ն շարունակելու է աջակցությունը ՀՀ կառավարությանը՝ առաջ մղելու բարեփոխումները Փաշինյանն ընդգծել է ԱՄՆ աջակցությունն ուղղված Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին Idcoin. IDBank-ի հավատարմության համակարգի նոր գործիքը Մեկ idcoin-ը հավասար է մեկ դրամի |