Գյումրիի ռուսական ռազմակայանի ներուժը գրեթե կկրկնապատկվի

Գյումրիի ռուսական ռազմակայանի ներուժը գրեթե կկրկնապատկվի

PanARMENIAN.Net - Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմակայանի ռազմական ներուժը գրեթե կկրկնապատկվի: Այդ մասին հայտարարել է ռազմակայանի հրամանատար, գնդապետ Նիկոլայ Մարտինյուկը ռազմակայան այցելած Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին:

Հոկտեմբերի 29-ին պաշտոնական այցով Հայաստան է ժամանել ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի գլխավորած պատվիրակությունը:

Նախարարին զեկուցվել է, որ դա հնարավոր կդառնա արդիական նոր սպառազինություններով ու նոր ռազմատեխնիկայով վերազինումից հետո:

Հարավային զինվորական շրջանի շատբի պետ, գեներալ-լեյտենանտ Սերգեյ Կուզովլևն իր հերթին զեկուցել է, որ «ռազմակայանը լիովին ապահովված է նյութական միջոցներով, տեխնիկայով և սպառազինությամբ»,-հայտնում է Interfax-ը:

Այցի ընթացքում նախատեսված է ՌԴ պաշտպանության նախարարի այցելությունը ՀՀ-ում տեղակայված ռուսաստանյան 102-րդ ռազմակայան, ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարների առանձնազրույցը, երկու պետությունների պատվիրակությունների բանակցություններն ընդլայնված կազմով:Նախատեսված է ՌԴ պաշտպանության նախարարի հանդիպումը ՀՀ վարչապետի հետ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---