Մետրոյի վճարային նոր համակարգ կներդրվի. Ժետոնները կփոխարինվեն քարտով![]() 29 հոկտեմբերի 2019 - 18:23 AMT PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետարանի իրականացրած ուսումնասիրությունների, բանակցությունների արդյունքում պարզվել է, որ մայրաքաղաքի մետրոյի ներկա վճարային համակարգը արդյունավետ չէ, և ներդրումային ծրագիր է անհրաժեշտ այն փոխելու համար։ Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարել է Երևանի փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը, հայտնում է shantnews-ը։ Սարգսյանը նշել է, որ նախատեսում են մետրոյի նոր վճարային համակարգի ներդրման համար մրցույթ անցկացնել։ Փոխքաղաքապետը վստահեցրել է՝ երբ համակարգը պատրաստ լինի, մետրոյի ժետոնի փոխարեն կկիրառվեն հենց մետրոյի քարտեր, բանկային քարտեր, բջջային հավելված և հնարավոր բոլոր ժամանակակից այլ տարբերակները։ Հոկտեմբերի 29-ին Երևանի փոխաքաղապետ Հայկ Սարգսյանը նշել էր, որ Աջափնյակում մետրոպոլիտենի կայարանի կառուցման վերաբերյալ Երևանի քաղաքապետարանն ու մասնավոր ներդրողը նախնական համաձայնություն են ձեռք բերել: «Ներդրող կողմի հետ նախնական համաձայնություն ունենք, որ ֆինանսավորի հենց սկսված նախագծային փուլից` նախագիծը, նախահաշիվը կազմելու համար և հետագայում քննարկվի դրա արդյունքում ձևավորված գնի շրջանակներում մետրոյի կայարանի շինարարության հարցը»,- նշել էր փոխքաղաքապետը Հղումներ թեմայով. Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |