Բուքիքիո․ ԱԺ-ն ու ՍԴ-ն պիտի հարգեն միմյանց իրավունքներն ու պարտականությունները29 հոկտեմբերի 2019 - 22:46 AMT PanARMENIAN.Net - Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոն իր մտահոգությունն է հայտնել կառավարության ու խորհրդարանի և Սահմանադրական դատարանի միջև կոնֆլիկտի կապակցությամբ։ Հանձնաժողովի կողմից տարածած հայտարարությունում նշվում է, որ «վերջին իրադարձությունների արագ զարգացումն ու մեդիայով սփռումը չեն նպաստում խնդիրների հանգիստ լուծմանը»։ Բուքիքիոն նշել է, որ ժողովրդավարությունում խորհրդարանը վայելում է բարձրագույն լեգիտիմությունը շնորհիվ ինքնիշխանության պահապանը լինելուն, իսկ ՍԴ-ն ինստիտուտ է, որին վստահված է սահմանադրական արժեքների պահպանումը։ Ինստիտուտները պիտի գիտակցեն սեփական իրավունքները և, պարտականությունները և իրավասությունը ու գիտակցեն և հարգեն մյուսներինը։ Նրանք պիտի ցուցաբերեն զսպվածություն ու հարգեն իրար, պահպանեն համապատասխան ընթացակարգերը։ Եթե դա չի արվում, եթե ժողովրդավարության մշակույթն ու հասունությունը պակասում են, վտանգվում է հասարակության ժողովրդավարական, քաղաքացիական ու տնտեսական առաջընթացը: «Կոչ եմ անում կողմերին ցուցաբերել զսպվածություն, փոխադարձ հարգանք և կառուցողական ինստիտուցիոնալ համագործակցություն՝ անհանգստացնող իրավիճակը հանդարտացնելու և Հայաստանի Սահմանադրության բնականոն աշխատանքը վերականգնելու նպատակով», - ասվում է Բուքիքիոյի հայտարարությունում։ Ուշագրավ Այլ մանրամասներ չեն ներկայացվում «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Ամենաընթերցվողը բաժնում | «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2024-2025թթ. անվճար ծրագիրը սկսվում է Ծրագրին կարող են դիմել այն տնտեսվարողները, ովքեր իրականացնում են օրգանական սննդի արտադրություն կամ պատրաստ են անցնել վերջինիս Կիրանցի ճանապարհին կարմիրբերետավորները բիրտ ուժ են կիրառել․ 14 մարդ է բերման ենթարկվել ԱԺ պատգամավոր Խամոյանը տեսանյութ է հրապարակել Երևանը նոր Գլխավոր հատակագիծ կունենա Դա կլինի թվայնացված փաստաթուղթ Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Իրանի հոգևոր առաջնորդին Նա վշտակցություն է հայտնել զոհերի սգակիր ընտանիքներին և Իրանի ժողովրդին |