Չավուշօղլու. ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի որոշումը Թուրքիայի կառավարության և ժողովրդի աչքերում առ ոչինչ է30 հոկտեմբերի 2019 - 10:58 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն արձագանքել է ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչող պատմական բանաձևի ընդունմանը, հայտնում է Ermenihaber-ը: Չավուշողլուն Twitter-ի իր մկրոբլոգում մասնավորապես գրել է.«Խաղաղության ակունք» գործողությամբ ձախողեցինք մեծ խաղը։ Նրանք, ում նախագծերը չիրականացան, հայացքները հառեցին դարակներում դրված հնացած նախագծերին։ Նրանք, ովքեր կարծում են, որ այս ճանապարհով մեզանից վրեժ կլուծեն, սխալվում են։ Պատմությունը քաղաքականության գործիք դարձնողների այս ամոթալի որոշումը մեր կառավարության և ժողովրդի աչքերում առ ոչինչ է»։ ԱՄՆ Կոնգրեսի ստորին՝ Ներկայացուցիչների պալատն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը։ Թիվ 296 բանաձևն ընդունվել է 405 «կողմ» և 11 «դեմ» ձայներով։ Հղումներ թեմայով. Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2024-2025թթ. անվճար ծրագիրը սկսվում է Ծրագրին կարող են դիմել այն տնտեսվարողները, ովքեր իրականացնում են օրգանական սննդի արտադրություն կամ պատրաստ են անցնել վերջինիս Բաքոյան․ Իշխանական պատգամավորները Կիրանցում անելիք չունեն, Բագրատ սրբազանի հետ հանդիպումը բացառում են Ըստ նրա՝ որևէ մեկի իրավունքը, ճանապարհ փակելով, չի խախտվում, ուղղակի չպետք է սադրել Կիրանցի ճանապարհին կարմիրբերետավորները բիրտ ուժ են կիրառել․ 14 մարդ է բերման ենթարկվել ԱԺ պատգամավոր Խամոյանը տեսանյութ է հրապարակել Երևանը նոր Գլխավոր հատակագիծ կունենա Դա կլինի թվայնացված փաստաթուղթ |