Ջո Բայդեն. Հայոց ցեղասպանությունը ճանաչելով՝ երդվում ենք` այլևս երբեք![]() 30 հոկտեմբերի 2019 - 11:20 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ նախկին փոխնախագահ, ԱՄՆ նախագահի թեկնածու Ջո Բայդենը դեմոկրատական կուսակցությունից ողջունել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը։ «Ողջունում եմ Ներկայացուցիչների պալատի 296 բանաձևը, որը ճանաչում և դատապարտում է 1915-23 թվականներին Հայոց ցեղասպանությունը: Այս ցեղասպանությունը ճանաչելով` մենք հարգում ենք զոհերի հիշատակը և երդվում` այլևս երբեք»,- Twitter-ի իր միկրոբլոգում գրել է նա։ Նախօրեին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող 296 բանաձևը։ Դրան կողմ է քվեարկել 405 կոնգրեսական, դեմ՝11, ձեռնպահ՝ 3։ Հղումներ թեմայով.
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |