ՀՑԹԻ փոխտնօրեն. Ցեղասպանությունը ճանաչող բանաձևը օրենսդրական ուժ չունի30 հոկտեմբերի 2019 - 11:23 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը չի ենթադրում քվեարկություն Սենատում և հաստատում նախագահի կողմից: Այս մասին PanARMENIAN.Net ի հետ զրույցում ասաց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտության գծով փոխտնօրեն Էդիտա Գզոյանը՝ հավելելով, որ միայն այս գործընթացը վերաբերում է միայն Ներկայացուցիչների պալատին, միայն իրենց կարծիքն է և այս ձևով որևէ օրենսդրական ուժ չունի: Գզոյանի խոսքով՝ առաջին անգամը չէ, որ ԱՄՆ-ն ճանաչում է Հայոց ցեղասպանությունը. նախագահ Ռեյգանը օգտագործել է «Հայոց ցեղասպանություն» եզրույթը, 1975 և1984 թվականներին ևս որոշումներ եղել են: «Իհարկե, դրանք փոքր ինչ տարբեր էին՝ այնտեղ հիշատակվում էր մարդու կողմից մեկ այլ մարդու հանդեպ կատարված գործողությունները՝ առաջարկելով ապրիլի 24-ը համարել հիշատակի օր: Սակայն նոր բանաձևը կոնկրետ Հայոց ցեղասպանության մասին է»,- ասաց Գզոյանը: ՀՑԹԻ փոխտնօրենը նաև հիշեցրեց, որ Ներկայացուցիչների պալատը հոկտեմբերի 29-ին ընդունել է նաև Սիրիայի հարցով Թուրքիայի հանդեպ ճնշումներ գործադրելու մասին որոշում՝ նշելով, որ բացի քաղաքական կոնտեքստից, այստեղ կա նաև պատմական արդարության վերականգնման կոնտեքստ: Հոկտեմբերի 29-ին ԱՄՆ Կոնգրեսի ստորին՝ Ներկայացուցիչների պալատը 405 «կողմ» և 11 «դեմ» ձայներով ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող 296 բանաձևը: Բանաձևի ընդունմանն արձագանքել է նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով դրա կարևորությունը ցեղասպանությունների կանխարգելման հարցում: «Բանաձևը հզոր քայլ է պատմական արդարության ու ճշմարտության ուղղությամբ, որը նաև մխիթարանք է հաղորդում Հայոց ցեղասպանությունից փրկվածների ժառանգներին»,- ասել է Փաշինյանը: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը Փաշինյան. Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել Նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ էլ է հայտարարվել Զաքարյան․ Չեմ ճանաչում երկիր, որը թշնամաբար տրամադրված իր հարևանի հետ անվտանգության երաշխիք համարի սահմանին տնկած սյունը Նա նշել է, որ սա «բոլոր հարցերում խորը կախվածության մեջ գցելու թշնամական գործընթաց է» |