2020-ին ԱԺ աշխատակազմի բյուջեն կավելանա 842 մլն դրամով, վարչապետինը՝ 4 մլրդ-ով![]() 30 հոկտեմբերի 2019 - 11:44 AMT PanARMENIAN.Net - 2020 թվականի բյուջեի նախագծով աճել են նախագահի աշխատակազմի, վարչապետի և ԱԺ աշխատակազմի հատկացումները: «ՀՀ 2020 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի նախնական քննարկման ժամանակ այս մասին հայտնել է ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը, հաղորդում է Panorama.am-ը: «Նախագահի աշխատակազմի համար 2020 թվականի բյուջեով նախատեսված ֆինանսական մեծությունը կազմել է 1 մլրդ 576 մլն դրամ, ինչը 430 մլն դրամով ավելի է 2019 թվականի ծրագրից, իսկ ԱԺ աշխատակազմի համար 6 մլրդ 96 մլն դրամ է նախատեսված, ինչը 2019-ի ցուցանիշից 842 մլն դրամով ավելի է», - ասել է Ջանջուղազյանը: Խոսելով վարչապետի աշխատակազմին հատկացումների մասին, Ջանջուղազյանը նշել է, որ ֆինանսական ցուցանիշը 20.8 մլրդ դրամ է, որը գումարային արտահայտությամբ տարբերվում է 2019-ի ցուցանիշից՝ շուրջ 4 մլրդ դրամով: «2.2 մլրդ դրամը բացատրվում է այն հանգամանքով, որ վարչապետի աշխատակազմը, բացի իր աշխատակազմի պահպանումից, պատասխանատվություն ունի բյուջետային ծրագրերի համար, որոնք արտաքին աջակցությամբ են իրականացվում»,- ասել է նախարարը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |