Թուրքիայում ԱՄՆ դեսպանը կանչվել է ԱԳՆ՝ Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունման պատճառով![]() 30 հոկտեմբերի 2019 - 12:11 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայում ԱՄՆ դեսպան Դեյվիդ Սաթերֆիլդը կանչվել է արտաքին գործերի նախարարություն՝ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից ընդունված՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի պատճառով: Այս մասին հայտնում է Anadolu գործակալութունը: Հրապարակման մեջ նշվում է, որ Սաթերֆիլդը Թուրքիայի ԱԳՆ է կանչվել ԱՄՆ ներկայացուցիչների պալատում Թուրքիային վերաբերող 2 որոշումների հետ կապված: Դրանցից մեկը վերաբերում է Հայոց ցեղասպանության ընդունմանը, մյուսը պատժամիջոցներ է նախատեսում Թուրքիայի դեմ՝ Սիրիայում գործողություններ կատարելու համար: Հոկտեմբերի 29-ին ԱՄՆ Կոնգրեսի ստորին՝ Ներկայացուցիչների պալատը 405 «կողմ» և 11 «դեմ» ձայներով ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող 296 բանաձևը: Բանաձևի ընդունմանն արձագանքել է նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով դրա կարևորությունը ցեղասպանությունների կանխարգելման հարցում: «Բանաձևը հզոր քայլ է պատմական արդարության ու ճշմարտության ուղղությամբ, որը նաև մխիթարանք է հաղորդում Հայոց ցեղասպանությունից փրկվածների ժառանգներին»,- ասել է Փաշինյանը: Հղումներ թեմայով. ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |