HBO-ն նոր փրիքվելում պատմելու է՝ ինչ է եղել «Գահերի խաղից» առաջ![]() 30 հոկտեմբերի 2019 - 13:41 AMT PanARMENIAN.Net - HBO-ն նկարահանում է «Գահերի խաղը» սերիալում կատարված գործողություններին նախորդող սյուժեով նոր սերիալ՝ «Վիշապի տունը» (House Of The Dragon) անունով և նվիրված է Թարգարյենների դինաստիային, հայտնում է CBS News-ը: Նշվում է, որ նոր սերիալի գործողություները կկատարվեն «Գահերի խաղի» իրադարձություններից 300 տարի առաջ, սյուժեն կառուցվելու է Ջորջ Մարտինի «Սառույցի և կրակի երգը» վիպաշարի հիման վրա: Այս պահին HBO-ն պատվիրել է նոր սերիալի 10 էպիզոդ, սերիալ ռեժիսորը բրիտանացի Միգել Սապոչնիկն է: «Գահերի խաղը» հեռուստասերիալի պրեմիերան կայացել է 2011 ապրիլի 17-ին: Սերիալը համարվում է ամերիկյան հեռուստատեսության պատմության ամենաթանկ նախագծերից մեկը: ԶԼՄ-ի տվյալներով՝ սերիալի 8-րդ սեզոնի բյուջեն անցել է $90 մլն-ը: Variety ամսագրի տվյալներով՝ 2017-ին գլխավոր դերակատարներից մի քանիսը յուրաքանչյուր սերիայի համար ստացել են $500, 000: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |