Փայլան. Հայերի վերքերը կարող է ամոքել միայն Թուրքիայի խորհրդարանը, որի անդամն եմ

Փայլան. Հայերի վերքերը կարող է ամոքել միայն Թուրքիայի խորհրդարանը, որի անդամն եմ

PanARMENIAN.Net - Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը, որը ներկայացնում է քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը, ևս անդրադարձել է ԱՄՆ ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունմանը:

Հայազգի պատգամավորն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ հայերի վերքերը կարող է ամոքել միայն Թուրքիայի խորհրդարանը:

«Տասնյակ խորհրդարաններից հետո Հայոց ցեղասպանությունը ճանաչեց նաև ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատը։Մեր ցավը դարձավ այլ խորհրդարանների օրակարգի նյութ, քանի որ մեր երկիրը (Թուրքիան) 105 տարուց ավելի ուրանում է այն։Հայոց վերքերը կարող է ամոքել միայն Թուրքիայի խորհրդարանը, որի անդամն եմ ես»,- գրել է նա:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---