Վճռաբեկը վարույթ է ընդունել Ռոբերտ Քոչարյանի պաշտպանի բողոքը![]() 30 հոկտեմբերի 2019 - 14:01 AMT PanARMENIAN.Net - Վճռաբեկ դատարանը վարույթ է ընդունել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանի Հովհաննես Խուդոյանի բողոքը: Այն ուղղված է «Սահմանադրական դատարան դիմելու և գործի վարույթը կասեցնելու մասին» Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2019 թվականի մայիսի 20-ի որոշումը բեկանելու և քրեական գործը նույն դատարան նոր քննության ուղարկելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2019 թվականի հունիսի 25-ի որոշման դեմ։ 2019-ի հունիսի 25-ին դատարանը հրապարակել է ՀՀ Գլխավոր դատախազության կողմից բողոքարկված ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումը փոփոխելու և Սահմանադրական դատարան դիմելու որոշումը կասեցնելու վերաբերյալ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշման վերաբերյալ վճիռը։ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանի որոշմամբ Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կալանավորվեց: Դատավորը որոշեց բեկանել ՀՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշումը կասեցնել Մարտի 1-ի գործը և ուղարկել այն Սահմանադրական դատարան: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |