Էրդողան. ԱՄՆ բանաձևն անօգուտ է, Թուրքիան կպատասխանի![]() 30 հոկտեմբերի 2019 - 16:10 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի խորհրդարանը կպատասխանի ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կողմից 1915-ի Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևին: Այդ մասին, ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: «Բանաձևն անօգուտ է: Թուրքիան այն չի ընդունում»,-ասել է նա: ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը։ Թիվ 296 բանաձևն ընդունվել է 405 «կողմ» և 11 «դեմ» ձայներով։ Բացի այդ, Էրդողանը հարցականի տակ է դրել նոյեմբերի 13-ին կայանալիք իր այցն ԱՄՆ, հայտնում է NTV գործակալությունը: «Իմ որոշումը հարցականի տակ է»,-ասել է նա՝ հավելելով, որ հարկավոր էր «պատմաբաններին ու հնագետներին պարտադրել ուսումնասիրել այդ հարցը, ոչ թե ներկայացնել քաղաքական համատեքստում»: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |