ՔԿ պետ. Վանեցյանի ու Խաչատրյանի հեռախոսազրույցի ֆայլերը տարածվել են ԱՊՀ տարածքից

ՔԿ պետ. Վանեցյանի ու Խաչատրյանի հեռախոսազրույցի ֆայլերը տարածվել են ԱՊՀ տարածքից

PanARMENIAN.Net - Վայրը, որտեղից տարածվել են ՀՔԾ պետի և ԱԱԾ տնօրենի հեռախոսազրույցի գաղտնալսման ու ձայնագրման ֆայլերը, հայտնի է, ասել է Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը: Այդ մասին հայտնում է Aysor.am-ը:

Հարցին, թե որտեղի՞ց է եղել՝ նա պատասխանել է. «Հայաստանից չէ, ԱՊՀ տարածքից է: Նախաքննության շահերից ելնելով՝ կգերադասեմ այդ մասին չխոսել»:

Ճշտող հարցին, թե արդյո՞ք ձայնագրությունը Ռուսաստանից է տարածվել, Գրիգորյանը միայն ծիծաղել է:

2018-ի սեպտեմբերին համացանցում տարածվել էր Վանեցյանի և Խաչատրյանի գաղտնալսված հեռախոսազրույցի ձայնագրությունը՝ Մարտի1-ի գործի վերաբերյալ:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
---