Վազգեն Մանուկյան. Մեր հասարակությանն այսպես բզկտված դեռ չէի տեսել30 հոկտեմբերի 2019 - 16:28 AMT PanARMENIAN.Net - Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը լրագրողների հետ հանդիպմանն ասել է, որ հայ հասարակությանն այսպես բզկտված դեռ չէր տեսել: «Իրար նկատմամբ թույնով լցված, իրար նկատմամբ մատնություններ անելով»,-ասել է նա: Մանուկյանը նշել է նաև, որ անարժեք մարդիկ հետապնդում են շատ ավելի արժեքավոր մարդկանց, որոնց ջանքերով այս պետությունն արդյունքների է հասել, հայտնում է Panorama.am-ը: Նա օրինակ է բերել ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանի նկատմամբ քրեական գործի հարուցումը: «Մեր լավագույն բժիշկներից մեկի նկատմամբ, մեր պարծանքի, որով հպարտանում ենք աշխարհում, ստորակետի պատճառով՝ ճիշտ է, թե սխալ է դրել, չեմ էլ իմանում, քրեական գործ են բացում: Արցախի պաշտպանության նախարարին են հանում, իրենց կարծիքով՝ ինչ-որ մի նախադասություն ճիշտ չի ասել, որը լավագույն նախարարներից էր»,- ասել է ՀԽ նախագահը: Մանուկյանն ասել է նաև. «Հոկտեմբերի 27-ի գործը… Մի խայտառակություն էլ դա է: Քաղաքական գործ են բացում ամենաամոթալի ձևերով, անարժան մարդկանց ձեռքերով: Եթե դատական որոշումները վերանայելու հարց կա, խնդրեմ, պետք է բացել, սկսել նայել, բայց այն, ինչ կատարվում է, խայտառակություն է»: Քաղաքական գործչի խոսքով, այս պայմաններում հասարակությունը պետք է լիներ կոնսոլիդացված, Հայաստանը պետք էր դարձնել ժողովրդավարական մաքուր երկիր: «Կարելի՞ է վիճակը լավացնել: Իհարկե, կարելի է, բայց դա իշխանությունից պահանջում է կտրուկ փոխել այն քաղաքականությունը, որ իրենք վարում են երկրի ներսում՝ ազատվել հեղափոխական փրփուրից։ Միշտ հեղափոխությունից հետո փրփուր է առաջանում, լինում են անարժան մարդիկ, որոնք փորձում են պղտոր ջրում ձուկ որսալ։ Կկարողանա՞ անել դա իշխանությունը: Չեմ իմանում: Այս հարցի լուծումը միայն իշխանությունից չի կախված, կախված է նաև հասարակությունից: Հասարակությունն ի՞նչ խնդիրներ է դնում իր առջև, ի՞նչ խնդիրներ է դնում իշխանության առջև, ո՞նց է կարողանում ազդել իշխանության վրա», - ասել է Մանուկյանը: Հանրային խորհրդի նախագահն ընդգծել է, որ Հայաստանի անվտանգությունն էապես կախված է նրանից, թե ինչպիսի ներքին իրավիճակ է Հայաստանում: Անդրադառնալով ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի դիմումին, որտեղ վերջինս խնդրել է վարչապետին ազատել Վազգեն Մանուկյանին Հանրային խորհրդի նախագահի պաշտոնից՝ Մանուկյանն ասել է. «Եթե իշխանությունները համաձայն չեն իմ հետ, չեն ուզում ինձ տեսնել Հանրային խորհրդի նախագահ, ցանկացած պահի վարչապետը կարող է հրավիրել, ասել, որ մենք միասին աշխատել չենք կարող, նույն պահին ես դուրս կգամ: Քանի որ այդպիսի հարց է առաջացել, ես կարող է մոտ օրերս նախաձեռնեմ, հանդիպեմ վարչապետին, միասին քննարկենք հետագա գործունեությունն իմաստ ունի՞, թե՞ ոչ», հայտնում է Aysor.am-ը: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ազգային ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանը Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանին պաշտոնանկ անելու պահանջով դիմել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին:Սակայն, Մանուկյանին հնարավոր չէ պաշտոնանկ անել մինչև 2020-ի ապրիլը, երբ կլրանա նրա պաշտոնավարման 1 տարին: Մանուկյանը ՀՀ Հանրային խորհրդի նախագահ է 2009 թվականի մարտից: Նա վերանշանակվել է պաշտոնում 2019-ի ապրիլին: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | ԻՆԳՈ-ն ապահովագրել է Career Сity Fest 2K24-ը և ներկայանում է շուկայում առաջին՝ միջոցառումների ապահովագրման պրոդուկտով Ապահովագրության պայմաններն ընտրվում են՝ հաշվի առնելով յուրաքանչյուր իրադարձության առանձնահատկությունները Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Վարչական ղեկավար․ Կիրանցի 3 խոցելի կետի սահմանազատման հարցը սառեցված է «Նույնիսկ իրենց հողից մեզ է անցել, այս պահի դրությամբ՝ լրիվ դրական է»,- նշել է նա Team-ի նոր առաջարկը․ YouTube, Netflix և այլ թոփ հավելվածներ՝ անսահմանափակ Փաթեթի ամսական վճարը կազմում է 4000 դրամ |