ՀՔԾ. Արսեն Բաբայանի մոտ ազգականները կկարողանան տեսակցել նրան![]() 31 հոկտեմբերի 2019 - 10:17 AMT PanARMENIAN.Net - ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանին կարող են տեսակցել մերձավոր ազգականները: Այս մասին PanARMENIAN.Net ի հետ զրույցում ասաց հատուկ քննչական ծառայության մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը: «Արսեն Բաբայանի կնոջը թույլատրվել է տեսակցել նրան, ըստ այդմ` մերձավոր ազգականների մասով հանվել է Բաբայանին տեսակցելու արգելքը: Երեխաները ևս մոր ուղեկցությամբ կկարողանան տեսակցել հորը»,- ասաց Օհանջանյանը: ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալը ձերբակալվել էր հոկտեմբերի 21-ի երեկոյան` պաշտոնեական կեղծիք կատարելու կասկածանքով, ապանրան մեկ այլ մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասով (իշխանությունը յուրացնելուն օժանդակել)։ Բաբայանը կալանավորվել էր հոկտեմբերի 24-ին։ Բաբայանը, ըստ ՀՔԾ պաշտոնական հիմնավորման, ՀՀ սահմանադրական դատարանի նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի` լիազորությունները վայր դնելու գործընթացում կատարել է պաշտոնեական կեղծիքներ։ Կալանավորման պահից Բաբայանի տեսակցությունների վրա արգելանք էր դրվել քրեական վարույթն իրականացնող մարմնի` ՀՔԾ–ի որոշմամբ։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |