Փոխնախարար. Էլեկտրոնային ծխախոտը նույնքան վնասակար է, որքան սովորականը31 հոկտեմբերի 2019 - 11:04 AMT PanARMENIAN.Net - Միջազգային գիտական կենտրոնների հետազոտական աշխատանքների արդյունքները փաստում են, որ նոր ծխախոտային արտադրատեսակները, այդ թվում էլեկտրոնային ծխախոտը նույնքան վնասակար են առողջության համար, ինչքան սովորական ծխախոտը։ Այս մասին առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը գրել է ֆեյսբուքյան իր էջում: «Մի քանի ամսում ԱՄՆ-ում թոքերի վնասման 1500 դեպք է գրանցվել, իսկ դեռ քանի հազարավոր այդ արտադրատեսակների օգտագործողներ չեն դիմել բժշկի և չեն գրանցվել։ Բժշկագիտական աշխարհը ներկայումս փորձում է հայտնագործել թոքերի վնասման արդյունքում առաջացած հիվանդությունները։ Ինչպես նշում են մասնագետները՝ ոչ ոք չգիտի թե ինչ են պարունակում այդ ծխախոտի արտադրատեսակները»,-գրել է Նանուշյանը՝ հավելելով, որ շատ հայտնի գործիչներ, արվեստի և տարբեր ոլորտների ներկայացուցիչներ, հավատալով ծխախոտային արդյունաբերության գովազդներին, աջակցում են նրանց այդ գործընթացներում։ Հոկտեմբերի 24-ին առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, թե չկա մի Չկա մի երկիր աշխարհում, որտեղ ծխախոտի վաճառքից հավաքված հարկերը ավելի շատ լինեն, քան դրա տված վնասը՝ դրամային արտահայտությամբ։ «Աղմուկը» նման օրենքների շուրջ, թե իբր երկիրը տնտեսական վնասներ կկրի կամ տնտեսական ապոկալիպսիս կլինի, հրահրվում կամ վճարվում է ծխախոտային ինդուստրիայի կողմից, այդ թվում Հայաստանում»,- գրել էր նախարարը։ «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրինագծի համաձայն 2021 թվականից կարգելվի խանութներում ծխախոտը բաց ցուցադրելը։ Օրենքի նախագծի համաձայն, ծխելը կարգելվի ճաշարաններում, ռեստորաններում, սրճարաններում, բարերում, բուֆետներում, խաղատներում և առևտրի կենտրոններում: Այդ վայրերում ծխախոտ վաճառելու համար 500,000 դրամ տուգանք է նախատեսում, իսկ ծխելու համար` 200,000 դրամ։ Հղումներ թեմայով. Ուշագրավ Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | Փոխվարչապետ․ «Զվարթնոցի» նոր տերմինալի նախագիծ կա, բայց բարդություններ կան Նա նշել է, որ նոր տերմինալի նախագծի արժեքը մոտ 450 մլն եվրո է կազմում Խամենեին՝ Փաշինյանին․ Մեր հանգուցյալ նախագահը զգայուն էր ՀՀ-ի սահմանային խնդիրների նկատմամբ Նա նշել է, որ Իրանի և Հայաստանի հարաբերություններն ունեն հակառակորդներ Փաշինյանն Իրանի նախագահի ԺՊ-ի հետ հանդիպմանը հույս է հայտնել, որ նախանշված ծրագրերը կշարունակվեն Զրուցակիցն ասել է, որ իրենք խորապես գնահատում են, որ բարեկամական Հայաստանը այսօր կիսում է իրենց վիշտը Իռլանդիան, Նորվեգիան և Իսպանիան պաշտոնապես ճանաչել են Պաղեստինը Իսրայելը հետ է կանչել այդ երկրներում իր դեսպաններին խորհրդակցությունների համար |