Փայլանը՝ Էրդողանին. Այն, ինչ եղել է տատիս հետ, չի կարող լինել հնագետների հարցը![]() 31 հոկտեմբերի 2019 - 11:08 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը, որը ներկայացնում է ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը», արձագանքել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի քննադատությանը՝ ուղղված ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունմանը: Փայլանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում: «Էրդողանը Հայոց ցեղասպանության վերաբերյալ ասել է. «Այդ հարցը պատմաբանների, հնագետների գործն է: Այս հարցին թող քաղաքական աստառ չտան»: Այն ցեղասպանությունը, որն իրագործվել է Թալեաթ փաշայի քաղաքական որոշմամբ, պատմաբանների գործը չէ... Այն, ինչ տեղի է ունեցել տատիս հետ, չի կարող լինել հնագետների հարցը»: Կարո Փայլանն արձագանքել էր նաև ԱՄՆ ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունմանը: Հայազգի պատգամավորն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ հայերի վերքերը կարող է ամոքել միայն Թուրքիայի խորհրդարանը: «Տասնյակ խորհրդարաններից հետո Հայոց ցեղասպանությունը ճանաչեց նաև ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատը։Մեր ցավը դարձավ այլ խորհրդարանների օրակարգի նյութ, քանի որ մեր երկիրը (Թուրքիան) 105 տարուց ավելի ուրանում է այն։Հայոց վերքերը կարող է ամոքել միայն Թուրքիայի խորհրդարանը, որի անդամն եմ ես»,- գրել էր նա: Հղումներ թեմայով.
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |