Նախարար. 2019-ին 295 կմ ճանապարհ է ասֆալտապատվել31 հոկտեմբերի 2019 - 14:41 AMT PanARMENIAN.Net - 2019-ի սկզբից Հայաստանում 295 կմ ասֆալտապատում է իրականացվել, մինչև նոյեմբերի 15-ը կավարտվի ևս 35 կմ աշխատանքները: Այս մասին կառավարության նիստում հայտնել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը՝ Արարատի, Արմավիրի, Լոռու, Արագածոտնի և Վայոց ձորի մարզպետարաններին սուբվենցիոն ծրագրով գումար հատկացնելու մասին քննարկման ժամանակ: Կառավարությունը հաստատել է մարզպետարաններին գումար հատկացնելու որոշումը: Պապիկյանի խոսքով՝ 34 համայնքների 49 սուբվենցիոն ծրագրերի համար ընդհանուր գումարը մրցույթների արդյունքում կազմել է 983.8 մլն դրամ, որից կառավարության համաֆինանսավորումը կազմում է 489.3 մլն: Կառավարության նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ասֆալտապատմանը վերաբերող հարցին ի պատասխան, Պապիկյանը նշել է, որ «ասֆալտային գործերն» ընթանում են բնականոն հունով, հնարավոր են նաև հավելյալ արդյունքներ: «Հնարավոր չէ, որ չհասցնենք սահմանված 330 կմ ասֆալտապատումն ավարտին հասցնել, քանի որ առաջնային շերտն արդեն դրված է՝ բացառությամբ 2-3 օբյեկտի: Արված է 295 կմ երկշերտ ասֆալտապատում»,-ասել է նախարարը: Անդրադառնալով ասֆալտապատման թեմային՝ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հավելել է, որ, եթե նշված ցուցանիշին գումարվի սուբվենցիոն ծրագրերով ասֆալտապատումը, ապա տարվա ընթացքում ասֆալտապատման ցուցանիշով 500 կմ-ը կանցնեն: Վարչապետը հավելել է, որ հաջորդ տարվա համար նախատեսված է 500 կմ ճանապարհի ասֆալտապատում՝ առանց սուբվենցիոն ծրագրերի, իսկ սուբվենցիոն ծրագրերի հետ միասին ցուցանիշը պետք է անցնի 700 կմ-ից: Իրավական տեղեկատվական կենտրոնի տվյալներով՝ 2019-2021թթ.-ին նախատեսվում է իրականացնել միջպետական, հանրապետական, մարզային նշանակության ավտոճանապարհների և տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգման աշխատանքներ, որի նպատակով նախատեսվում է հատկացնել յուրաքանչյուր տարի համապատասխանաբար 9 մլրդ դրամ: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. Վերաբացվել է Կապի թանգարանը Թանգարանում առաջին շրջայցն անցկացրել է ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը |