Սինանյան. Ասում են՝ թուրքերը չեն թողնում հայերին վերադառնալ իրենց վերահսկված սիրիական տարածքներ![]() 31 հոկտեմբերի 2019 - 15:26 AMT PanARMENIAN.Net - Թուրքերը որոշ նախապայմաններ են դրել իրենց կողմից վերահսկվող սիրիական տարածքներ բնակիչների վերադարձի առումով: Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Սփյուռքի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք սիրիական Թել Աբյադից հեռացած 15 հայ ընտանիքները վերադառնում են իրենց բնակավայր: Սինանյանը նշել է, որ, ըստ վերջին տվյալների, թուրքերը որոշ նախապայմաններ էին դրել՝ ով կարող է վերադառնալ, ով չի կարող, ասում են՝ հայերը այն կատեգորիայի մեջ են, որ չեն կարող վերադառնալ, հայտնում է Shantnews.am-ը: : «Մենք փորձում ենք հստակություն մտցնել այստեղ, հասկանալ: Այդ տարածքը թուրքերի կողմից վերահսկվում է: Ասում են՝ հայերը չեն կարող վերադառնալ: Ուզում եմ նշել՝ չենք ճշտել, մեզ այդպես են հայտնել, ուզում ենք հասկանալ՝ այդպես է, թե ոչ»,- ասել է նա: Թուրքիան դադարեցրել է ռազմական գործողությունները Սիրիայում։ Ռուսաստանի և Թուրքիայի միջև ստորագրվել է 10 կետանոց հուշագիր-համաձայնություն Սիրիայի հարցով։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |