Սևազգեստ մայրերից մեկը ջուր է շփել քննիչի վրա (վիդեո) 31 հոկտեմբերի 2019 - 17:00 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի անդամների և քննիչների հետ հանդիպման ժամանակ սևազգեստ մայրերից Իրինա Ղազարյանը ջուր է շփել քննիչներից մեկի վրա: Այս մասին հաղորդում է Hraparak.am-ը՝ հավելելով, որ միջադեպից հետո սևազգեստ մայրերի և Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության աշխատակիցների հետ քննարկումն այդպես էլ չի կայացել: Իրինա Ղազարյանի որդին պաշտոնական վարկածով մահացել է գլխուղեղի ուռուցքից, սակայն վերջինիս համոզմամբ՝ որդուն ծեծի են ենթարկել, ինչն էլ հանգեցրել է մահվան: Ըստ տեղեկության՝ քննիչն ասել է, որ վերջինիս որդին ոչ թե արժանացել է սև բերետի, այլ պարզապես ընդառաջել են մոր խնդրանքը: Տեսանյութը դռնփակ քննարկումից է: Հոկտեմբերի 31-ին տարբեր տարիներին խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների ծնողների հետ զրույցում ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել էր, որ բոլոր նրանք, ովքեր կոծկել են բանակում զոհված զինծառայողների գործերը, հերթով հեռանալու են: ԱԺ փոխնախագահի հետ զրույցում զինվորների ծնողները նշել էին, որ քրեական գործերը կոծկած բոլոր անձինք և կառույցները թաթախված են հանցանքի մեջ և չեն կարող արդար դատաքննություն իրականացնել ու բացահայտել իրենց որդիների մահվան գործերը։Քննչական կոմիտեի հատուկ հանձնարարությունների վարչության պետ Արթուր Մելիքյանը հոկտեմբերի 31-ին ԱԺ-ում ասել էր, որ բանակում խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների գործերը չեն կոծկվել, իրեղեն ապացույցները չեն ոչնչացվել: Հղումներ թեմայով. Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին Ադրբեջանի հետ սահմանին արդեն սահմանային 40 սյուն է դրվել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Վարչապետի աշխատակազմում անհեթեթ են անվանել Բագրատ սրբազանի՝ ՔՊ բարձրաստիճան անդամների` իրենց միանալու հայտարարությունը «Անհեթեթ է անդրադառնալ նման հարցադրմանը»,–ասել են աշխատակազմից |