Լավրով. Երևանը և Բաքուն բանակցում են լրագրողների փոխադարձ այցերի շուրջ31 հոկտեմբերի 2019 - 18:00 AMT PanARMENIAN.Net - ԵԱՀԿ քարտուղարության աջակցությամբ Երևանը և Բաքուն բանակցում են լրագրողների փոխադարձ այցելությունների շուրջ՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված միջոցառումների շրջանակում: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերի հետ բանակցությունների ավարտին՝ հավելելով, որ երկխոսության դրական արդյունքի վերաբերյալ հույսերը պահպանվում են: ՌԴ ԱԳ նախարարը հիշեցրել է, որ ապրիլին ՀՀ, Ադրբեջանի և ՌԴ ԱԳ նախարարների հանդիպման արդյունքում ԵԱՀԿ ՄԽ հետ համատեղ «մի շարք հումանիտար քայլերի հեռանկարներ ձևավորվեցին», հայտնում է ՏԱՍՍ-ը: «Այն ժամանակ քննարկվեցին նաև երկու կողմերում պահվող անձանց փոխանակման, զոհվածների դիերի փոխանակման և լրագրողների փոխադարձ այցերի հարցերը՝ մի փոքր մեղմելու համար լարվածությունն ու վստահության մթնոլորտի ձևավորման ուղղությամբ առաջ շարժվելու նպատակով: Լրագրողների վերաբերյալ, ինչպես գիտեմ, երկխոսությունը ընթանում է, հույս կա...»,-ասել է նա: «Պահվող անձանց փոխանակման պարագայում իրավիճակը հուսադրող չէ, բայց, մենք, այնուամենայնիվ, կարծում ենք, որ հարկավոր է շարժվել այդ ուղղությամբ»,-ասել է նախարարը: Ըստ նրա, «կողմերի դիրքորոշումները մերձեցնելու և փոխզիջման հասնելու համար էլ հարկավոր են համանախագահների շարունակվող ջանքերը»: Նա հավելել է, որ ԵԱՀԿ մշտական խորհրդի նոյեմբերին կայանալիք նիստում կարևոր կլինի օգտագործել ՄԽ համանախագաների ելույթները «առավել դրական մթնոլորտ ձևավորելու համար»: Ավելի վաղ ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հայտարարել էր, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններն ընթանում են 2 հունով՝ բուն կարգավորման գործընթաց և դրա համար անհրաժեշտ միջավայրի ստեղծում։ Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | ԻՆԳՈ-ն ապահովագրել է Career Сity Fest 2K24-ը և ներկայանում է շուկայում առաջին՝ միջոցառումների ապահովագրման պրոդուկտով Ապահովագրության պայմաններն ընտրվում են՝ հաշվի առնելով յուրաքանչյուր իրադարձության առանձնահատկությունները Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը Փաշինյան. Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել Նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ էլ է հայտարարվել |