Սամարայից Երևան նոր չվերթներ կիրականացվեն![]() 31 հոկտեմբերի 2019 - 18:07 AMT PanARMENIAN.Net - Սամարայի «Կուրումոչ» օդանավակայանում աշուն-ձմեռ չվացուցակներում ավելացել է նոր չվերթ դեպի Երևան: Այս մասին հայտնում է «Կոմսոմոլսկայա Պրավդան»՝ հավելելով, որ դեպի Երևան չվերթները կիրականացվեն PegasFly ավիաընկերության կողմից: «Ինքնաթիռները Երևան կթռչեն շաբաթական մեկ անգամ: Տեղական ժամանակներով՝ Սամարայից չվերթը կիրականացվի 17:10-ին, Երևանից՝ 13:15-ին: Չվերթները կիրականացվեն Embraer 190 ինքնաթիռներով»,- ասվում է Սամարայի օդանավակայանի մամուլի ծառայության տարածած հաղոդագրության մեջ: Սամարայից Երևան են թռչում նաև «Ուրալյան ավիաընկերության» Airbus A320 ինքնաթիռները, նույնպես շաբաթը մեկ անգամ: Սամարայից թռիչքի ժամը՝ 8:45-ն է, Երևանից՝ 12:15: Հղումներ թեմայով. Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |