Վանաձորի նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանի դեմ քրգործ է հարուցվել31 հոկտեմբերի 2019 - 18:56 AMT PanARMENIAN.Net - Վանաձորի նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանը կեղծ պաշտոնական փաստաթղթեր է կազմել՝ իրականացնելով Վանաձորի կեղտաջրերի մաքրման նախկին կայանի օտարման վերաբերյալ ձևական աճուրդ։ Այս մասին հաղորդում են ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից: Քաղաքապետն աճուրդի արդյունքում ընդհանուր 239.3 մլն դրամ արժեքով անշարժ գույքը անհամեմատ ցածր՝ 63․2 մլն դրամով օտարել է ձևական աճուրդում հաղթող ճանաչված անձին, ինչի պատճառով համայնքին տրվել է առանձնապես խոշոր չափերի՝ 176 մլն դրամի վնաս։ Նշվում է նաև, որ Վանաձորի նախկին քաղաքապետը, ավագանու մեկ այլ որոշմամբ, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, կազմակերպել է վերոհիշյալ կայանի շուրջ 295․4 մլն դրամ արժողությամբ ստորգետնյա խողովակների ապամոնտաժումը։ «Վանաձորի նախկին քաղաքապետին ու նրա եղբորը պատկանող ընկերության մասնաճյուղի առանձնացված ստորաբաժանումում հոկտեմբերի 25-ին հայտնաբերվել են նույն տեսակի, տրամաչափի և քանակի խողովակներ, որոնց ձեռքբերման վերաբերյալ փաստաթղթերը բացակայել են»,-ասվում է հաղորդագրության մեջ։ Դեպքերի առթիվ ոստիկանությունում քրեական գործ է հարուցվել և ուղարկվել քննչական կոմիտե՝ նախաքննության։ Այս գործով օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվում են։ Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Կոլումբիան խզում է հարաբերություններն Իսրայելի հետ Գազայի հատվածի շրջափակումը այդ երկրի նախագահը «ցեղասպանություն» է անվանել ՀՀ և Ուկրաինայի ԱԳ նախարարները հեռախոսազրույցում անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Միրզոյանն ընդգծել է սահմանազատման գործընթացում տարածքային ամբողջականության սկզբունքի անվերապահ հարգման կարևորությունը ԱՄՆ–ն կշարունակի աջակցել ՀՀ-ում պաշտպանական բարեփոխումներին Պապաիկյանն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են համագործակցության ներկայիս ընթացքը և զարգացման հեռանկարները Առողջապահության նախարարին պաշտոնից ազատելու լուրերը հերքվել են Ավելի վաղ խուզարկություններ են իրականացվել առողջապահության նախարարությունում և բուժհաստատություններից մեկում |