Չավուշօղլու. ԼՂ կարգավորման համար ավելի շատ ջանք ենք գործադրելու![]() 1 նոյեմբերի 2019 - 10:22 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Ստամբուլում անցկացվող «Միջնորդական 6-րդ համաժողովի» բացման արարողության ժամանակ անդրադարձել է արցախյան հակամարտությանը։ «Խնդրի կարգավորման համար այս տարի ավելի շատ ջանք ենք գործադրելու»,-ասել է Չավուշօղլուն, հայտնում է Ermenihaber-ը: Չավուշօղլուի խոսքերով, Թուրքիան կողմ է, որ «Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի գրավյալ տարածքների խնդիրը» լուծվի դիվանագիտական ճանապարհով և ՄԱԿ-ի ԱԽ-ի ու Եվոպայի խորհրդի ընդունած որոշումների շրջանակներում: Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բաքվում հայտարարել էր, որ առանց ղարաբաղյան հակամարտության կարգավորման ՀՀ հետ հարաբերությունների բարելավում հնարավոր չէ: Նա նաև ասել է, որ Հայաստանը չի կարող ակնկալել Թուրքիայի հետ սահմանի բացում, քանի դեռ լուծված չէ Ղարաբաղի հարցը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |