Ֆրանսիայի ԱԳՆ. ԵՄ ողջունում է Ղարաբաղի շուրջ ստորագրված մոսկովյան հռչակագիրը 4 նոյեմբերի 2008 - 18:19 AMT PanARMENIAN.Net - Եվրամիության ղեկավարությունը ողջունում է Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների կողմից Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ համատեղ հռչակագրի ստորագրումը: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին հաղորդել են ԵՄ-ում նախագահող Ֆրանսիայի ԱԳՆ-ում, տվյալ հռչակագիրը դրական քայլ է, որը նպաստելու է Կովկասում լարվածության նվազեցմանն ու կայունության հաստատմանը: Ղարաբաղյան գործընթացը մադրիդյան սկզբունքների հիման վրա շարունակելու` կողմերի վճռականությունը կթեթեւացնի խաղաղ ճանապարհով, բանակցությունների հիման վրա Լեռնային Ղարաբաղի հակամարտության հավասարակաշռված կարգավորման հասնելը:Նոյեմբերի 2-ին մերձմոսկովյան Մայնդորֆում Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանը, Իլհամ Ալիեւն ու Դմիտրի Մեդվեդեւը հռչակագիր ստորագրեցին ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ: Հռչակագրով նախատեսվում է ղարաբաղյան հակամարտության կարգավորում միջազգային նորմերի եւ սկզբունքների եւ այդ շրջանակներում ընդունված որոշումների եւ փաստաթղթերի հիման վրա, ինչը բարենպաստ պայմաններ կստեղծի տարածաշրջանում տնտեսական զարգացման ու համակողմանի համագործակցության համար: Ռուսաստանը, Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնեցին, որ խաղաղ կարգավորումը պետք է ուղեկցվի իրավական պարտավորություն ենթադրող միջազգային երաշխիքներով եւ հաստատեցին Մինսկի խմբի համանախագահների միջնորդական ջանքերի շարունակման կարեւոր նշանակությունը` հաշվի առնելով նրանց 2007 թվականի նոյեմբերի 29-ին Մադրիդում կայացած հանդիպումը կողմերի հետ եւ հետագա քննարկումները քաղաքական կարգավորման հիմնական սկզբունքների հետագա մշակման նպատակով: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Իրանի հոգևոր առաջնորդին Նա վշտակցություն է հայտնել զոհերի սգակիր ընտանիքներին և Իրանի ժողովրդին ԱՆ․ Կիրանցում կադաստրի կողմից գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիմքով Նշվում է, որ այդ գրանցումները չեն կարող իրավական հիմք հանդիսանալ Տավուշի մարզպետի աշխատակազմ. Կիրանցում հացի, մթերքի խնդիր չկա Համացանցում նմանատիպ լուրեր էին տարածվել Էկոնոմիկայի նախարարի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Աբու Դաբի Այցն աշխատանքային է |