ԱԺ դիմաց բողոքի ակցիա է ընդդեմ Ստամբուլյան կոնվենցիայի![]() 1 նոյեմբերի 2019 - 11:12 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովի դիմաց ընթանում է բողոքի ակցիա՝ ընդդեմ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման: Ակցիան կազմակերպել է Հայկական արժեքների «Կամք» հասարակական նախաձեռնությունը, որը նաև ստորագրահավաք է իրականացնում կոնվենցիան արգելելու համար, հայտնում է Aysor.am-ը: Ցուցարարաներին միացել է ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանը՝ միանալով նաև ստորագրահավաքին:«Սա հակասում է ՀՀ Սահմանադրությանը և մեր արժեհամակարգին», - ասել է Պետրոսյանը: Նա նկատել է, որ ընտանեկան բռնությունը պատժող օրենսդրություն ՀՀ-ում կա ու դրա անվան տակ ընդունելի չէ նման օրենք բերելը: Նոյեմբերի 1-ին ևս մեկ ակցիա է նախատեսված Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման դեմ, այս անգամ Եվրոպայի խորհրդի հայաստանյան գրասենյակի դիմաց: Այն կայանալու է 15:00-ին և կանցնի «Ո՛չ Ստամբուլին, ո՛չ այլասերմանը» խորագրով: Հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 1-ը Հայաստանում է Եվրոպայի խորհրդի պատվիրակությունը, որը ժամանել է Հայաստան «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրանց դեմ պայքարի մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի (Ստամբլյան կոնվենցիա) վավերացման գործընթացին աջակցելու համար։ Բողոքի ցույցի կազմակերպիչ «Ո՛չ Ստամբուլին, ո՛չ այլասերմանը» նախաձեռնությունն այս քայլը դիտարկում է որպես միջամտություն Հայաստանի ներքին գործերին, ինչպես նաև համարում հայ ժողովրդի ազգային, հոգևոր և ավանդական ընտանեկան արժեհամակարգի դեմ ուղղված քայլ։ Հայաստանում կոնվենցիայի վավերացմանը դեմ են նաև Հայ առաքելական եկեղեցին, ՀՀ փաստաբանների պալատի անդամների նախաձեռնությունը, ՀՀ Հանրային խորհուրդը, քաղաքական կուսակցություններ, հասարակական կազմակերպություններ, նախաձեռնություններ, անհատներ։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |