ՀՀ հյուպատոսությունը նամակ է հղել CBS-ին՝ «Հատուկ ջոկատ» սերիալում Ղարաբաղին վերաբերվող դրվագի համար 1 նոյեմբերի 2019 - 11:41 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ-ում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններ ակտիվորեն աշխատում են ամերիկյան CBS-ով հեռարձակվող «Հատուկ ջոկատ» (Seal Team) հեռուստասերիալի հոկտեմբերի 17-ին եթեր հեռարձակված դրվագի առնչությամբ: Այս մասին PanARMENIAN.Net ի հարցմանն ի պատասխան ասացին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից: Ամերիկյան CBS հեռուստաալիքը հրապարակել էր «Հատուկ ջոկատ» (SEAL Team) հեռուստասերիալի նոր սերիան, որտեղ ներկայացվում էր, թե Լեռնային Ղարաբաղը վտանգ է ստեղծել ադրբեջանական էլեկտրակայանի համար, իսկ ամերիկայն ուժերը պետք է օգնության հասնեն տարածաշրջանում իրենց միակ դաշնակից Ադրբեջանին: Գործողությունների ավարտին պարզվում է, որ ադրբեջանական էլեկտրակայանը «գրավվել» էր իրանական ուժերի կողմից: Այս թեմայով Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը նամակ է հղել CBS ընկերությանը, դիմել է նաև ընկերության ղեկավարների հետ հանդիպելու հարցմամբ: «Լոս Անջելեսի հայկական կազմակերպությունների միջոցով արշավ է կազմակերպվել՝ հեռուստաալիքին բողոքի բազմաթիվ հաղորդագրություններ, նամակներ և զանգեր ուղղելու միջոցով»,- նշվում է ԱԳՆ պատասխանում: ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից չեն նշել, թե ունեցել են արդյոք այս արշավներն արձագանքներ: Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» Տոկաևը հուսով է` Ալմաթիի հանդիպումը կնպաստի հայ–ադրբեջանական պայմանավորվածությունների գործնական իրականացմանը Նա խորհրդանշական է համարել, որ այդ կարևոր միջոցառումը տեղի կունենա Ալմաթիում Միրզոյան․ Պատրաստ ենք ժամանակավորապես հյուրընկալել Գազայում վտանգված ձեռագրերը Նա նաև ասել է, որ Հայաստանը դեմ է խաղաղ բնակչությանը թիրախավորելուն |