Թորոսյան. Շտապօգնության աշխատողների աշխատավարձը չի բարձրանա![]() 1 նոյեմբերի 2019 - 14:01 AMT PanARMENIAN.Net - Շտապօգնության բրիգադների բուժաշխատողների աշխատավարձի բարձրացում չի նախատեսվում: Այս մասին «ՀՀ 2020 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումների ժամանակ հայտնել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, հաղոդրում է Factor.am-ը: «Աշխատավարձի բարձրացում այս պահի դրությամբ չի եղել ու չի նախատեսվում, սակայն եղել է աշխատանքային պայմանների բարելավում՝ ապահովագրություն է տրամադրվել, աշխատանքային ծանրաբեռնվածության իջեցում է տեղի ունեցել»,- ասել է նախարարը՝ հավելելով, որ շտապօգնության բրիգադներում աշխատավարձը կախված է՝ ինչքան հերթապահությունների քանակից և անձի մասով դժվար է ասել: Նախարարը, արձագանքելով դիտարկմանը, թե աշխատավարձերի բարձրացումն անհրաժեշտ է, որ շտապօգնության բժիշկները հիվանդի «ձեռքին չնայեն», ասել է, թե հիմա ավելի քիչ են նայում: Թորոսյանը նշել է, որ ինքը կողմ է աշխատավարձերի բարձրացմանը, բայց հրատապ էր կանչերի սպասարկման խնդիրը, քանի որ մեքենաները պարզապես չէին հերիքում, ինչպես մարզերում, այնպես էլ Երևանում: «Հիմա նման պատկեր չկա: Թե՛ Երևանում, թե՛ Հայաստանի բոլոր այն կետերում որտեղ իրապես անհրաժեշտ էր շտապօգնության բրիգադների ավելացում, մենք ավելացրել ենք, և հիմա հազվադեպ են դեպքերը, երբ ասում են՝ շտապօգնությունը կանչի մեջ էր, նորը կանչել չկարողացանք,- ասել է Թորոսյանը՝ նշելով, որ Երևանում և մարզերում ընդհանուր 30 մեքենա է ավելացվել: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |