Մնացականյան. Էսկալացիայի ռիսկերի նվազեցումը միշտ ամենակարևորն է 1 նոյեմբերի 2019 - 14:09 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով վերջին օրերի լարվածության աճին արցախա-ադրբեջանական սահմանին, ասել է, որ սրացման ռիսկերի նվազեցումը մշտապես է կարևորվում: Նա հավելել է, որ որևէ փակուղի չի տեսնում, շարունակում են շատ հանգիստ և սառնասիրտ աշխատել, որովհետև դա աշխատանք է, որը պետք է արվի, հայտնում է Aysor.am-ը։ «Սա վերաբերում է մեր անվտանգությանը, վերաբերում է տարածաշրջանային անվտանգությանը, խաղաղության հաստատմանը։ Այստեղ զգացմունքային դաշտում աշխատելը լուրջ չէ և պատասխանատու չէ», - ասել է նա: Դիտարկմանը, որ հրադադարի խախտման դեպքեր հակառակորդը թույլ է տալիս նաև հայ-ադրբեջանական սահմանի ուղղությամբ, Զոհրաբ Մնացականյանը պատասխանել է.«Էսկալացիայի ռիսկերի նվազեցումը մշտապես կարևորագույն հարց է։ Չի կարող լինել մի իրավիճակ, երբ Ադրբեջանը շարունակում է ատելության քաղաքականությունը, և սպասել, որ դա չի կարող ազդել բովանդակության վրա։ Տեղի են ունենում զինադադարի խախտումներ, բայց, ընդհանուր առմամբ, կա խախտումների նվազում, և սա մեզ համար բացարձակ կարևոր հարց է»։ Վերջին օրերին արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում նկատվում է հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի խախտումների աճ: Այդ մասին ասվում է Արցախի պաշտպանության նախարարության տարածած հայտարարության մեջ: Նշվում է, որ ադրբեջանական կողմը, կրկին ցուցաբերելով ապակառուցողական դիրքորոշում և ավելին՝ արհամարհելով Բաքվում ընթացող ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստը, գնում է առաջնագծում իրադրությունը արհեստականորեն լարելու ուղղությամբ՝ ավելի հաճախակի օգտագործելով դիպուկահար զինատեսակներ: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |