Թորոսյան. Հնարավոր է՝ երեխան բուժկենտրոնում չի վարակվել ՄԻԱՎ-ով![]() 1 նոյեմբերի 2019 - 14:57 AMT PanARMENIAN.Net - ՄԻԱՎ-ով վարակված երեխան բուժման փուլում է, փորձ է արվում առողջությունը վերականգնել, որպեսզի կյանքին վտանգ չսպառնա: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: «Փակագծերը կբացի հավանաբար քննությունը, դրանից ավելի ինֆորմացիա չեմ կարող տրամադրել: Ունենք ցավալի դեպք, երեխայի մոտ հայտնաբերվել է ՄԻԱՎ վարակ, նա բուժում է ստանում»,- ասել է Թորոսյանը՝ հավելելով, որ իրեն հայտնի չէ, թե որ բուժկենտրոնում է հիվանդացել երեխան: Թորոսյանի խոսքով՝ ամեն ինչ պարզ կլիներ, եթե իմանային, թե որ կենտրոնում է վարակվել երեխան: «Երեխան բազմաթիվ բժշկական կենտրոններում բուժում է ստացել: Հնարավոր է, որ դա բժշկական կենտրոնում էլ տեղի ունեցած չլինի: Հաստատվել է միայն, որ ծնողները չունեն ՄԻԱՎ վարակ: Կարող է կենցաղային պայմաններում է վարակվել, ոչ ծնողներից»,-ասել է նախարարը: Պատասխանելով հարցին, թե արդյոք կարիք չկա, ստուգումներ իրականացնել այն բոլոր բժշկական կենտրոններում, որտեղով անցել է երեխան, Թորոսյանը նշել է, որ իրենք աշխատում են այդ կենտրոնների հետ՝ քննության շրջանակում և դրանից դուրս: Հոկտեմբերի 16-ին ոստիկանության Արաբկիրի բաժնում դիմում էր ստացվել այն մասին, որ 2019թ. օգոստոսի կեսերից մինչև հոկտեմբերի 11-ն ընկած ժամանակահատվածում անչափահաս թոռնուհին ստացիոնար բուժման մեջ է գտնվել «Արաբկիր» բժշկական կենտրոնում, որտեղ վերջինիս մոտ հայտնաբերվել է ՄԻԱՎ, որով երեխան մինչ այդ վարակված չի եղել: Նախնական տվյալներով՝ երեխան ամիսներ շարունակ պարբերաբար ջերմել է և 2019թ. օգոստոսի 20-ին տեղափոխվել «Արաբկիր» ԲԿ: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |