ՀՀ-ն մտադիր է ներկայացուցչություն բացել Ավստրալիայում![]() 1 նոյեմբերի 2019 - 15:04 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԱԳ նախարարությունն արդեն իրականացրել է Եթովպիայում դեսպանության բացման նախապատրաստման աշխատանքները, և 2020 թվականի սկզբին այնտեղ արդեն կսկսվեն դեսպանության հիմնադրման բուն աշխատանքները։ Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարել է ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը։ Նա նաև տեղեկացրել է, որ նախապատրաստական աշխատանքներ են ընթանում Իսրայելում դեսպանության բացման հետ կապված, իսկ հաջորդ ուղղությունն Ավստրալիան է, հայտնում է Shantnews.am-ը: Նախարարը նշել է, որ 2020-ին այդ ուղղությամբ աշխատանքներ են իրականացվելու, սակայն չի ասել՝ ինչպիսի ներկայացուցչություն է այնտեղ հիմնվելու։ Այլ ուղղություններ Մնացականյանը չի նշել՝ պարզաբանելով, որ որոշ տեղերում դեսպանություններ բացելը կապված է նաև այլ գործընկեր պետությունների հետ բանակցություններով։ Հայերն Ավստրալիա են եկել տակավին XIX դարի կեսերին Կոստանդնուպոլսից, Հնդկաստանից և Հարավարևելյան Ասիայի երկրներից։ Բայց որպես համայնք՝ ավստրալահայերը կազմակերպվել են հիմնականում Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, երբ այստեղ եկան հայ գաղթականների նոր խմբեր Միջին ու Մերձավոր Արևելքի երկրներից։ Ներկայումս Ավստրալիայում բնակվում է 60.000 հայ՝ հիմնականում Սիդնեյում, Մելբուռնում, Բրիզբենում, Կանբեռայում, Պերթում: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |