Կենդանաբանական այգու 86 աշխատակից կամ գործադուլ կանեն, կամ աշխատանքից դուրս կգան

Կենդանաբանական այգու 86 աշխատակից կամ գործադուլ կանեն, կամ աշխատանքից դուրս կգան

PanARMENIAN.Net - Երևանի կենդանաբանական այգու աշխատակիցները քննարկում են՝ գործադուլ անելու կամ այգում իրենց հետագա աշխատանքը դադարեցնելու հարցը: Այս մասին հայտնում է Armtimes.com-ը:

Կենդանաբանական այգու մարդկային ռեսուրսների կառավարիչ Ազնիվ Գրիգորյանը նշել է, որ Երևանի կենդանաբանական այգու բոլոր 86 աշխատակիցների բողոքն ի պաշտպանություն արդեն նախկին տնօրեն Ռուբեն Խաչատրյանի է: Գրիգորյանի խոսքով՝ իրենք համաձայն չեն Խաչատրյանի ազատման դիմումին և ուզում են հեռանալ նրա հետ։Այգու բոլոր 86 աշխատակիցները ժողով են անելու, որպեսզի պլանավորեն իրենց հետագա անելիքները:

Կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանը լիազորությունները դադարեցնելու որոշման մասին հայտարարել էր նոյեմբերի 1-ին տեղի ունեցած դեպքից հետո, երբ թափառող շները հոշոտել էին մուֆլոններին: Հոկտեմբերի 31-ին էլ թափառող շների զոհ էին դարձել կենդանաբանական այգում պահվող կենգուրուները:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---