Դավիդ Հարությունյան. Առանց ԼՂՀ մասնակցության հնարավոր չէ բանակցություններ վարել ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ

PanARMENIAN.Net - ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Դավիդ Հարությունյանը դրական է գնահատել Մոսկվայում ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ կնքված հռչակագիրը եւ արժեքավոր է համարում այդ փաստաթուղթը: Ինչպես հայտարարել է Դավիդ Հարությունյանը այսօր կայացած մամլո ասուլիսում, ընդունված հռչակագրի կետերից մեկով ղարաբաղյան հակամարտության կողմերը պայմանավորվել են շարունակել խաղաղ բանակցությունները:



Խոսելով մտավախությունների մասին, թե այդ հռչակագրի ստորագրումից հետո ղարաբաղյան կողմը վերջնականապես կդադարի մասնակցել բանակցային գործընթացին, Դավիդ Հարությունյանը նշել է, որ նման բան չի պատահի, քանի որ առանց ԼՂՀ-ի բանակցություններն ուղղակի անհնար են: «Մոսկովյան հռչակագրի ստորագրման խթան հանդիսացան օգոստոսյան իրադարձությունները Վրաստանում: Հարավային Օսեթիայի պատերազմը ցույց տվեց, որ ուժի կիրառումը հակամարտությունների լուծման համար փակուղի է տանում»,-ընդգծել է ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության ղեկավարը եւ հավելել, որ բանակցային գործընթացում չկան հաղթողներ եւ պարտվողներ: Ըստ Դ.Հարությունյանի, բանակցություններն արդեն իսկ ենթադրում են, որ կողմերը պետք է փոխզիջման գան եւ որոշակի զիջումների գնան:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---