502,000 քաղաքացու թոշակ կբարձրանա![]() 1 նոյեմբերի 2019 - 17:20 AMT PanARMENIAN.Net - 2020 թվականին կբարձրանա շուրջ 33,646 զինկեսաթոշակառուների և 468,761 աշխատանքային կենսաթոշակառուների կենսաթոշակների չափերը, աշխատանքային և զինվորական կենսաթոշակը կդառնա 18,000 դրամ` նախկին 16,000 դրամի փոխարեն: Այս մասին, Panorama.am-ի հաղորդմամբ, հայտնել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը՝ հավելելով, որ ընդհանուր առմամբ, 502,000 հոգու թոշակ կբարձրանա։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը 2020 թվականի պետական բյուջեի նախագծով նախատեսվում է հատկացնել 492.5 մլրդ դրամ, ինչը շուրջ 48 մլրդ դրամով ավելի է, քան 2019թ. ծրագրային ցուցանիշն է։ Այս մասին նոյեմբերի 1-ին ՀՀ ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2020 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ հայտարարել է ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը: Նախարարը նշել է, որ այդ գումարներն ուղղվելու են կենսաթոշակների բարձրացմանը՝ միջինը 10%-ով։ Բաթոյանը նաև հիշեցրել է, որ 2020-ին նախատեսվում է նվազագույն կենսաթոշակի չափը դարձնել 26,500 դրամ՝ 25,500 հազարի փոխարեն, իսկ աշխատանքային ստաժի 1 տարվա արժեքը՝ առաջին 10 տարվա համար՝ 950 դրամ 800 դրամի փոխարեն։ Ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստները կկազմեն 26,500 դրամ՝ ներկայիս 25,500 դրամի փոխարեն: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |