Ալեքսանյանն ու Dolce&Gabbana-ի մատակարարն Իտալիա հագուստ կարտահանեն![]() 1 նոյեմբերի 2019 - 19:33 AMT PanARMENIAN.Net - Նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «Ալեքս Տեքստիլի»՝ իտալական «Սարտիսի» հետ համատեղ գործարկված «Սարտեքս» կարի ֆաբրիկան իր ողջ արտադրանքն արտահանելու է Իտալիա։ «Սարտիս»-ը զբաղվում է MaxMara, Moncler, Peuterey, Dolce&Gabbana, Dainese և այլ հանրահայտ բրենդների հագուստի արտադրությամբ: Գործարանի հանդիսավոր գործարկումը տեղի է ունեցել նոյեմբերի 1-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու իշխանության այլ ներկայացուցիչների մասնակցությամբ։ Կառավարության մամուլի ծառայության հաղորդմամբ, կարի արտադրամասերում ներկայում ստեղծվել է 1000 նոր աշխատատեղ, սակայն առաջիկայում այդ թիվը նախատեսվում է հասցնել 3 հազարի: Ֆաբրիկաներում արտադրվելու են բաճկոններ, կաշվի կտոր, գործված հագուստ: 2020 թվականին «Ալեքս տեքստիլ»-ը նախատեսում է Արտաշատում բացել տնային տեքստիլի և սրբիչի արտադրություն, ինչպես նաև ևս մեկ կարի ֆաբրիկա: Ընդհանուր առմամբ նախատեսվում է ստեղծել ևս 1500 նոր աշխատատեղ: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |