Արմավիրում ավելի քան 82 հզր տ խաղող է մթերվել 2 նոյեմբերի 2019 - 12:28 AMT PanARMENIAN.Net - Արմավիրի մարզում ավելի քան 82 հազար 352 տոննա խաղող է մթերվել, դա նախորդ տարվա համեմատությամբ ավելի է 30 հազար տոննայով: Այդ մասին պաշտոնավարման մեկ տարվան նվիրված ասուլիսում հայտարարել է Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը: Խաղողի 1 կգ նախորդ տարի մթերվել է 140, իսկ 2019-ին` 150 դրամով: Ծիրանն էլ արտահանվել է 350-400 դրամով, նախորդ տարվա 250-ի փոխարեն: Ծիրանը 2000, իսկ կեռասը 500 տոննայով ավելի է արտահանվել 2018-ի համեմատությամբ: 2018-ի համեմատությամբ 2019-ին Արմավիրի մարզում կրկնապատկվել են հակակարկտային ցանցապատ տարածքները, ջերմոցները և ջերմատները, կաթիլային ոռոգվող հողատարածքները և սառնարանային տնտեսությունները: Ներկայացված տվյալների համաձայն, 2019 թվականի հունիսի 1-ի դրությամբ գյուղատնտեսության մեջ փաստացի օգտագործված հողատարածությունները կազմել են 41644 հա, որը 223 հա-ով գերազանցում է 2018 թվականի ցուցանիշը, հայտնում է մարզպետարանի կայքը: Մարզում 2019-ին պտուղ-բանջարեղենի արտադրությունը կգերազանցի նախորդ տարիների ցուցանիշը: Դեռևս հստակ է միայն խաղողի մթերման ծավալը: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին Առաջին դասարանցիների հայտագրումը կսկսվի հունիսի 10–ից Այն կիրականացվի 3 փուլով Ադրբեջանի հետ սահմանին արդեն սահմանային 40 սյուն է դրվել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են |