Հին iPhone-ների և iPad-ների ինտերնետը կանջատեն![]() 4 նոյեմբերի 2019 - 11:06 AMT PanARMENIAN.Net - Apple ընկերությունը զգուշացրել է iPhone-ներ և iPad-ներ ունեցողներին, որ նրանք չեն կարողանա միանալ համացանցին, եթե չթարմացնեն իրենց սմարթֆոնների ծրագրային ապահովումը: Խոսքն այն գաջեթների մասին է, որոնք թողարկվել են մինչև 2012 թվականը: Ընկերությունը բացատրել է դա ներկառուցված GPS մոդուլների առանձնահատկություններով: Դրանք վերբեռնում են պահանջում յուրաքանչյուր 19 տարին մեկ, գրում է «Կոմերսանտը», CNN հեռուստաալիքի վրա հղումով: Եթե դրանք չթարմացվեն, խափանում տեղի կունենա, որից հետո կարող են համացանցին միանալու հետ խնդիրներ առաջանալ: Խափանումը կարող է անդրադառնալ նաև App Store, iCloud-ի, էլփոստի աշխատանքի և կայքերի որոնման վրա: Հեռուստաալիքը նշել է, որ դա վերաբերում է iPhone 4 և 5-ին, ինչպես նաև բջջային կապով iPad mini-ին, iPad-ին և iPad 2-ին: Այդ գաջեթների օգտատերերը պետք է ծրագրային ապահովման 10.3.4 կամ 9.3.6. տարբերակներ տեղադրեն: ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |