Ցոլակյան. ԱԻՆ-ը նոր ուղղաթիռ կունենա![]() 4 նոյեմբերի 2019 - 12:00 AMT PanARMENIAN.Net - 2019-ը հրդեհների քանակով աննախադեպ էր: Այդ մասին ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը հայտարարել է ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում՝ հավելելով, որ արդեն մի քանի օր է, ինչ անձրևներով պայմանավորված, հրդեհներ համարյա չկան: Անդրադառնալով տեխնիկական վերազինման խնդրին՝ նախարարը հայտնել է, որ նոր ուղղաթիռ է գնվելու: «Որպեսզի ծախսը քիչ լինի, հարցը լուծելու ենք ՊՆ-ի հետ համատեղ։ Նոր ուղղաթիռների մասին է խոսքը», - ասել է նախարարը։ «2019-ը հրդեհների քանակով աննախադեպ էր։ Այլ տարիների համեմատ՝ մոտ 3 հազար հրդեհ ավելի ենք ունեցել։ Պետք է պատրաստվենք եկող տարվա հրդեհներին։ Բայց տեխնիկական վերազինման խնդիր ունենք։ Այս տարի մոտ 260 միլիոնի ձեռքի գործիքներ առանք, որը չունեինք։ Սպասում ենք նոր խմբաքանակի՝ ռուսական և ճապոնական ուղղություններից։ Ցոլակյանը հավելել է նաև, որ նախարարությունը ստանալու է ճապոնական 21 և ռուսական 26 մեքենա։ «Եթե դրանք ժամանակին գան, բավականին ապահովված կլինենք»,-ասել է նա: Հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 3-ը գրանցվել է հրդեհի 150 ահազանգ: Հղումներ թեմայով. Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |