Ախալքալաքում երկրորդ անգամ պղծել են նույն մատուռը![]() 4 նոյեմբերի 2019 - 12:17 AMT PanARMENIAN.Net - 2019-ին արդեն երկրորդ անգամ պղծել են Ախալքալաքի նույն մատուռը՝ Ճգնավոր կամ Վանք կոչվող սրբատեղին: Այն տակնուվրա են արել, սրբապատկերները կոտրել ու թափել, հայտնում է Jnews-ը։ Նոյեմբերի 2-ի երեկոյան Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցու դպիր Նաիր Մելիքյանն էր իր ֆեսբուքյան էջում նկարներ և տեսագրություն էր տարածել, թե ինչպես են պղծել վանքը։ Երիտասարդները վանքը հավաքել և մաքրել են։ Առաջին անգամ սրբատեղին ավիրել էին 2019-ի ապրիլն։ Այդ անգամ եկեղեցին ավիրված էին տեսել Խուլգումո գյուղի երիտասարդները, ովքեր ուխտի էին գնացել և պատահաբար տեսել էին սրբատեղին ավերված։ Գործի առթիվ Ախալքալաքի ոստիկանության բաժանմունքը քրեական գործ էր հարուցել։ Հետաքննությունն էր սկսվել ՔՕ 259-րդ հոդվածի առաջին մասով, որը ենթադրում է «Մշակութային ժառանգությանը կամ Վրաստանի օրենսդրությամբ պաշտպանված այլ մշակութային հուշարձաններին կանխամտածված վնաս պատճառել: Հանցանքը նախատեսում է տուգանք կամ մինչև երկու տարի ժամկետով ազատազրկում: Ախալքալաքի և Բավրա գյուղի միջև ընկած կիրճում գտնվող 13-րդ դարով թվագրվող Վանք կամ Ճգնավոր մատուռը Վրաստանի մշակութային ժառանգության պաշտպանության ազգային գործակալության կողմից 2018 թվականի մայիսի 16-ին ստացել է անշարժ մշակութային ժառանգության հուշարձանի կարգավիճակ: Եկեղեցին գտնվում է կիրճի մեջ և կառուցված է տարբեր չափերի տաշած քարերով: Արևելյան պատը գտնվում է ժայռի մեջ: Մուտքը հյուսիսից է: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |