2019-ին ԱՄՆ կառավարության աջակցությունը ՀՀ-ին աճել է 40%-ով 4 նոյեմբերի 2019 - 13:29 AMT PanARMENIAN.Net - 2019թ․ ընթացքում ԱՄՆ կառավարության աջակցությունը Հայաստանին շարունակել է ավելանալ՝ կազմելով 60 միլիոն ԱՄՆ դոլար, որը նախորդ տարվա համեմատ 40 տոկոսով ավելի է, հայտնում է ԱՄՆ դեսպանությունը: Այս ֆինանսավորումն ԱՄՆ պետքարտուղարության ու ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության կողմից տնօրինվող ծրագրերից զատ, ներառում է նաև ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի, ԱՄՆ անտառային ծառայության և ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի ծրագրերը։ ԱՄՆ կառավարությունն այս միջոցներով աջակցել է Հայաստանում ժողովրդավարական զարգացման խթանմանը տարբեր ուղղություններով, մասնավորապես՝ կոռուպցիայի դեմ պայքար, անվտանգություն, էներգետիկա, կրթություն, անգլերենի ուսուցում, անտառային ծառայություններ, մարդու իրավունքներ, քաղաքացիական հասարակություն, և պետական կառավարման թափանցիկ ու հաշվետու հաստատությունների ամրապնդում, այդ թվում՝ իրավապահ, արդարադատության և դատաիրավական ոլորտներում։ «Միացյալ Նահանգները վերջին 27 տարիներին աջակցել է Հայաստանի ժողովրդավարական գործընթացների և հաստատությունների զարգացմանը, և մենք մտադիր չենք փոխել դա հատկապես այժմ, երբ ժողովրդավարությունն, առավել քան երբևէ, ամուր է Հայաստանում։ Հենց այս պատճառով էլ հպարտությամբ փաստում ենք, որ այս տարի աջակցությունը կազմում է ավելի քան 60 միլիոն ԱՄՆ դոլար», - նշել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին։ 1992-ից սկսած Միացյալ Նահանգները Հայաստանի հատկացրել է ավելի քան 2 միլիարդ ԱՄՆ դոլարի աջակցություն՝ բարելավելու ժողովրդի կենսապայմանները և աջակցելու ժողովրդավարական, տնտեսական և սոցիալական կառավարման ամրապնդմանն ուղղված ջանքերին։ Ուշագրավ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին Այլ մանրամասներ չեն ներկայացվում Ամենաընթերցվողը բաժնում | Fastex-ի աջակցությամբ Երևանում կայացել է One Run – First Run միջազգային խոշորագույն կիսամարաթոնը Կիսամարաթոնին մասնակցել է ավելի քան 1000 մարդ ՀՀ-ն հրաժարվել է 2027–ին ընդունել ԱՊՀ խաղերը ծանրաբեռնվածության պատճառով Հայաստանը պատրաստակամ է քննարկելու ԱՊՀ 2029-ի խաղերն ընդունելու հնարավորությունը Փաշինյանը չի մեկնել Աշխաբադ՝ մասնակցելու ԱՊՀ երկրների վարչապետերի հանդիպմանը ՀՀ–ն ներկայացնում էր ԱՊՀ կանոնադրական և այլ մարմիններում Հայաստանի մշտական ներկայացուցիչը Reuters. Պուտինը համաձայն է բանակցել հրադադարի մասին, բայցև պատրաստ է շարունակել պատերազմը Պուտինը պատրաստ է հրադադարի, եթե ամրագրվի առկա առաջնագիծը |