Վազգեն Մանուկյանն ասել է՝ որ դեպքում կթողնի Հանրային խորհրդի նախագահի պաշտոնը![]() 4 նոյեմբերի 2019 - 16:58 AMT PanARMENIAN.Net - Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը աշխատանքից դուրս կգա, երկու դեպքում. եթե վարչապետը իրեն հրավիրի և ասի, որ միասին աշխատել չեն կարող կամ, եթե որոշի սկսել քաղաքական պայքար: Այս մասին ասվում է Վազգեն Մանուկյանի պաշտոնական կայքում տեղադրված հայտարարության մեջ: «Հանրային խորհրդի նախագահին առաջադրում է վարչապետը, ինչը հաստատվում է կառավարության կողմից, բնական է, որ եթե վարչապետն ինձ հրավիրի և ասի, որ ինչ-ինչ պատճառներով միասին աշխատել չենք կարող, ես մի րոպե չեմ տատանվի և դուրս կգամ Հանրային խորհրդից: Նաև ասացի, որ միգուցե վարչապետի հետ ինքս նախաձեռնեմ հանդիպում և քննարկեմ այդ հարցը, բայց գտնում եմ՝ ավելի բնական կլինի, եթե վարչապետը դա նախաձեռնի»,- նշել է Մանուկյանը: Անդրադառնալով իր պաշտոնավարումը դադարեցնելուն՝ Մանուկյանը նշել է, որ տեխնիկապես դա կարող է արվել եկող տարվա ապրիլի 4-ից հետո: «Երբ ես տեսնեմ, որ այս քաղաքականացված մթնոլորտում խորհրդատվությունները չեն «աշխատում», և մնում է միայն քաղաքական պայքարը, ապա ես Հանրային խորհրդից դուրս կգամ և քաղաքական պայքարի միջոցով իմ ասելիքը տեղ կհասցնեմ»,- ասել է Մանուկյանը՝ հավելելով, որ Հանրային խորհրդի առաջիկա նիստում քննարկվելու են հետագա անելիքները: Վազգեն Մանուկյանը Հանրային խորհուրդի նախագահի պաշտոնում առաջին անգամ նշանակվել է 2009-ի մայիսի 29-ին` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանով։ Վերջին անգամ վերանշանակվել է 2019-ի ապրիլի 4-ին՝ Նիկոլ Փաշինյանի հրամանով: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |