Forbes. Հայկական գինիները հիանալի ապագա ունեն![]() 5 նոյեմբերի 2019 - 14:51 AMT PanARMENIAN.Net - Հայկական գինիները, չնայած ոչ այնքան հայտնի անցյալին, փայլուն ապագա ունեն: Այդ մասին ասվում է Forbes-ի հոդվածում, որի հեղինակը նկարագրում է Հայաստանի ժամանակակից գինու արտադրամասերը: Ավելի քան 10 տարի առաջ Արենիի քարանձավում հայտնաբերվեցին արժեքավոր հնագիտական գտածոներ՝ ամենահին կոշիկը, Հին աշխարհում նախամարդու ուղեղի ամենահին թաղանթն ու գինու պատրաստման հնձանը, որն ամենահինն է աշխարհում՝ 6100 տարեկան: Որպես Արենի-1 հայտնի քարանձավում հյուրերը կարող են տեսնել կավից պատրաստված գլանաձև անոթները, որոնցից յուրաքանչյուրի տրամագիծը 1 մ ավելի է, որտեղ գինի էր պատրաստվում թաղման արարողությունների համար: «Ճշմարտությունը մեկն է՝ լինի դա ծեսերի, թե հանգստի համար, հայերը հազարամյակներ շարունակ խմել են խաղողի ֆերմենտացված հյութը»,-ասվում է հոդվածում: Նշվում է, որ Երևանում 10 անգամ աճել է գինետների քանակը, իսկ 2018-ին երկրում 25 նոր գինու արտադրամա է բացվել: Խաղողը Հայաստանում աճեցնում են 5 մարզերում, երկրում, ըստ Հայաստանի խաղողագործության և գինեգործության զարգացման հիմնադրամի, խաղողի ավելի քան 400 տեղական տեսակ կա, ինչը գրեթե 2 անգամ ավելի է, քան Իտալիայում, որի տարածքը 10 անգամ ավելի մեծ է: Գինու արտադրության համար օգտագործվում է խաղողի 31 տեսակ: «Այսօր հայկական գինիների՝ սպիտակ և կարմիր, վարդագույն և փրփրուն, որակը հաճախ շատ բարձր է: Առանցքային պատճառներից մեկն այն է, որ երկրից հեռացած հայերից ոմանք, վերադառնում են, «զինված» բավականաչափ գումարով, բիզնեսի և շուկայագիտության ոլորտում գիտելիքներով, ինչպես նաև գինեգործության ոլորտի համար անհրաժեշտ կապերով, որոնք կարող են օգտակար լինել նրանց ջանքերի համար»,-ասվում է հոդվածում: Հղումներ թեմայով. ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |