«Էրեբունի» օդանավակայանում բռնկված հրդեհը մարվել է![]() 4 նոյեմբերի 2019 - 17:30 AMT PanARMENIAN.Net - Երևանի «Էրեբունի» օդանավակայանում բռնկված հրդեհը մարվել է: Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:41-ին, մարվել՝ 16:27, հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը: Նոյեմբերի 4-ին, ժամը 14:33-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի «Էրեբունի» օդանավակայանում այրվում է անգարի տանիք: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից 10 մարտական հաշվարկ, մեկ ջրատար ավտոմեքենա, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման և օպերատիվ խմբերը և աղետների բժշկության կենտրոնի հերթապահ բժիշկը: Կտրվի լրացուցիչ տեղեկություն: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |