ՏՄՊՊՀ նախագահ. Բենզինի գնի նվազումը պայմանավորված է «Ռոսնեֆտ Արմենիայի» գործունեությամբ

ՏՄՊՊՀ նախագահ. Բենզինի գնի նվազումը պայմանավորված է «Ռոսնեֆտ Արմենիայի» գործունեությամբ

PanARMENIAN.Net - Բենզինի գնի նվազումն ուղիղ կապ չունի ՀՀ տնտեսական մրցակցության պետական պաշտպանության կոմիտեի գործունեության հետ: Այս մասին, Armtimes.com-ի հաղորդմամբ, ԱԺ-ում հայտնել է ՏՄՊՊՀ ղեկավար Գեղամ Գևորգյանը՝ արձագանքելով հարցին, որ Հայաստանում բենզինի գինը նվազել է 4-6%-ով:

«Բենզինի շուկայում մեր հիմնական ձեռքբերումն իրականացվում է Ռուսաստանից քվոտավորված բենզինը, այնտեղ մենք կոնկրետ բենզինի գինը տեսնել չենք կարող, տեսնում ենք բենզին՝ գումարած նավահանգիստ տեղափոխումը՝ Փոթի կամ Բաթումը, այնուհետև տեսնում ենք՝ Բաթումիից գալիս է «Սադախլու» կամ Այրում, դա էլ հայկական ընկերությունների միջոցով չի իրականացվում: Տեսնում ենք «Ռոսնեֆտ Արմենիա» ընկերությունը բաշխում է հայկական ընկերությունների միջև, և հիմնական փոփոխությունը տեղի է ունեցել այդ ընկերության կողմից տրվող բենզինի գնի, արժեքի նվազեցման պարագայում»,-ասել է Գևորգյանը:

Գևորգյանը նշել է, որ ամբողջ բենզինի շուկան ուսումնասիրվում է, դրանից հետո կներկայացվի շուկայի կենտրոնացվածության աստիճանը՝ հավելելով, որ միանգամից դրական դինամիկա ակնկալելը սխալ է, բայց բացահայտված խնդիրները կներկայացվեն հանրությանը, հաղորդում է Factor.am-ը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---