Կաշառք վերցնելու փաստով երկու ոստիկան է ձերբակալվել (վիդեո)

Կաշառք վերցնելու փաստով երկու ոստիկան է ձերբակալվել

PanARMENIAN.Net - Ոստիկանության Էրեբունու բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ավագ տեսուչն ու տեսուչը ձերբակալվել են կաշառք վերցնելու փաստով: Այս մասին հաղորդում են ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ հավելելով, որ ոստիկանության բաժանմունքի ավագ տեսուչը և նույն բաժանմունքի տեսուչներից մեկը, հետաքննիչի հետ բանակցելուց հետո, քաղաքացուց որպես կաշառք պահանջել են $200, ապա սակարկությունների արդյունքում պայմանավորվել են 50,000 դրամի շուրջ։

Նոյեմբերի 4-ին Ազատության պողոտայում որպես կաշառք պահանջված 50,000 դրամը ստանալուց անմիջապես հետո համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչը բռնվել ու բերման է ենթարկվել ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչություն։ Անձնական խուզարկությամբ՝ հայտնաբերվել է կաշառքի առարկա հանդիսացող 50․000 դրամը։ Դեպքի առթիվ ոստիկանությունում քրեական գործ է հարուցվել և ուղարկվել ՀՔԾ՝ հետագա քննության։ Նախաքննությունը շարունակվում է։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---