ՃՏՊ-ից հետո ճանապարհի երթևեկելի հատվածը չվերականգնելու դեպքում կարող է տուգանք սահմանվել 5 նոյեմբերի 2019 - 11:16 AMT PanARMENIAN.Net - Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել մի նախագիծ, որով առաջարկվում է փոփոխություն և լրացում կատարել «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում: Այս մասին հաղորդում է «Փաստ» օրաթերթը՝ հավելելով, որ նախագծում նշվում է, որ թե՛ նշված օրենքում, թե՛ վարչական իրավախախտումների օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է ճանապարհներին խցանումների վերացման անհրաժեշտությամբ: Այս նախագծի կարգավորումներով փորձ է արվելու ավտովթարների ժամանակ հնարավորինս արագ վերականգնել ճանապարհի երթևեկելի հատվածը: Նախագծով առաջարկվում է՝ եթե ավտոտրանսպորտային միջոցի տեղափոխումը հնարավոր է, ապա ոստիկանություն հայտնելուց հետո 20 րոպեի ընթացքում պետք է ազատել ճանապարհի երթևեկելի հատվածը` նախապես տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերի միջոցով ֆիքսելով տրանսպորտային միջոցների դիրքը միմյանց և ճանապարհների ինժեներական կառույցների, ճանապարհային երթևեկության կազմակերպման տեխնիկական միջոցների նկատմամբ: Նախագծով առաջարկվում է նաև լրացում կատարել ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում: Մասնավորապես՝ ճանապարհատրանսպորտային պատահարի մասնակից վարորդի կողմից ճանապարհի երթևեկելի մասը չազատելը, եթե դա չի պարունակում հանցագործության հատկանիշներ, կհանգեցնի տուգանքի` նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով: Ըստ այս նախագծի հիմնավորման՝ օրենքներում կատարվող նմանատիպ փոփոխությունների արդյունքում կհստակեցվեն երթևեկության մասնակիցների պարտականությունները, նրանց պատասխանատվության ենթարկելու հիմքերը, կնվազեն պատահարների հետևանքով խցանումներ առաջանալու հնարավորությունները։ Առաջարկվում է «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասի դ) կետը շարադրել նոր խմբագրմամբ: Մասնավորապես՝ եթե քաղաքացին դառնա ճանապարհատրանսպորտային պատահարի մասնակից, նա պետք է անմիջապես կանգնեցնի տրանսպորտային միջոցը, ճանապարհային երթևեկության կանոններով սահմանված կարգով՝ միացնի վթարային լուսային ազդանշանը և չտեղաշարժի ինչպես տրանսպորտային միջոցը, այնպես էլ վթարի հետ կապված առարկաները: Եթե պատահարի հետևանքով կա զոհ կամ վիրավոր, ապա պետք է անհապաղ ձեռնարկի անհրաժեշտ միջոցներ՝ տուժածներին առաջին բժշկական օգնություն ցույց տալու, շտապ բուժօգնություն կամ մասնագիտացված այլ ծառայություն և ոստիկանություն հայտնելու համար, իսկ ծայրահեղ դեպքերում՝ համընթաց շարժվող կամ տրանսպորտային սեփական միջոցով տուժածներին տեղափոխի մոտակա բուժհիմնարկ՝ այնտեղ հայտնելով իր տվյալները, ինչից հետո վերադառնա պատահարի վայր: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Բայրամով․ Պայմանագրի վերաբերյալ ՀՀ պատասխանում դրական դինամիկա կա «Բաց մնացող հարցերի քանակը նվազել է»,–ասել է նա ՀՀ-ն և Վրաստանը միասնական հայտով կդիմեն FIFA` հյուրընկալելու երիտասարդների ԱԱ-ն ՈՒԵՖԱ-ն հաստատել է աջակցությունը Հայաստանի և Վրաստանի միասնական հայտին Հունգարիայի ԱԳ նախարար․ Եթե ԵՄ–ն 10 մլն եվրո է տալիս ՀՀ–ին, Ադրբեջանին էլ պետք է տա Նա ասել է, որ որ Հունգարիան հետևելու է, որ ԵՄ–ն հավասարակշռված քաղաքականություն վարի Հարավային Կովկասwum ՀՀ-ն առաջին անգամ կմասնակցի պաշտպանության և անվտանգության Eurosatory ցուցահանդեսին Ցուցահանդեսի ընթացքում տեղի կունենա ֆրանս-հայկական համաժողով՝ նվիրված ՀՀ կարիքներին պաշտպանության ոլորտում |