ՀՀ-ն 8-րդն է աշխարհում համացանցի ազատության վարկանիշում![]() 5 նոյեմբերի 2019 - 11:19 AMT PanARMENIAN.Net - Հայաստանն 8-րդ տեղն է զբաղեցրել աշխարհում առցանց ազատության մակարդակով: Հայաստանը բարելավել է դիրքը Freedom House իրավապաշտպան կազմակերպության Freedom on the Net 2019 զեկույցում, որը վերաբերում է առցանց ազատության գնահատմանը մոտ 65 երկրում իրականացված հետազոտության հիման վրա: 2019-ի «ազատության» վարկանիշում Հայաստանը ստացել է 76 միավոր 100 հնարավորից համացանցի ազատության գլոբալ վարկանիշում՝ որքան մեծ է թիվը, այնքան լավ ցուցանիշ ունի երկիրը: Փաստացի Հայաստանը 8-րդն է այդ վարկանիշում: Հայաստանը բարելավել է դիրքը 2018-ի համեմատ, երբ ճանաչվել էր մասնակիորեն ազատ համացանցով երկիր: Ըստ «Ազատությունը համացանցում» զեկույցի, դրական փոփոխությունները, կապված 2018-ին ՀՀ-ում տեղի ունեցած թավշյա հեղափոխության հետ, շարունակվեցին, երբ «բարեփոխիչ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրճատեց բովանդակության սահմանափակումներն ու օգտատերերի իրավունքների խախտումները»: Մասնավորապես, զեկույցում նշվում է, որ «կրճատվել է բռնությունը համացանցի լրագրողների նկատմամբ, իսկ թվային լրատվամիջոցները ավելի մեծ ազատություն են ստացել՝ տնտեսական և քաղաքական ճնշումներից»: «2018-ի իրադարձությունները ՀՀ-ում մեկ անգամ ևս փաստեցին, որ թվային տեխնոլոգիաները կարող են լուրջ ժողովրդավարական փոփոխությունների խթան դառնալ: Քաղաքացիներն արդյունավետ են օգտագործել սոցիալական ցանցերը»,-ասվում է զեկույցում: Freedom House-ի 2018-ի զեկույցում ասվում էր, որ «առցանց լրագրողները ֆիզիկական հետապնդումների և հարձակումների են ենթարկվել Երևանում թավշյա հեղափոխության ժամանակ բողոքի ցույցերի ուղիղ հեռարձակման համար»: Հարևան Վրաստանը, 75 միավորով, նույնպես գնահատվում է որպես ազատ երկիր, իսկ Ադրբեջանը դասվում է ոչ ազատ երկրների շարքին, ինչպես և Թուրքիան, Իրանն ու Ռուսաստանը: Հղումներ թեմայով. ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |