Փաշինյան. ՀԱՊԿ-ը ՀՀ համար կարևոր ռազմավարական նշանակություն ունեցող գործընկեր է 5 նոյեմբերի 2019 - 13:19 AMT PanARMENIAN.Net - ՀԱՊԿ-ը (Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը) Հայաստանի համար կարևոր ռազմավարական նշանակություն ունեցող գործընկեր է: Այդ մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀԱՊԿ անդամ պետությունների խորհրդարանների ղեկավարների հետ հանդիպմանը: «ՀԱՊԿ-ը մեր տարածաշրջանում անվտանգության ու կայունության գլխավոր գործոնն է: Մենք մեծ նշանակություն ենք տալիս մեր համագործակցության բոլոր 3 ուղղություններին՝ արտաքին քաղաքականության, ռազմատեխնիկական համագործակցության, անվտանգության ոլորտին: Ընդհանուր վտանգների հարցում մեր մոտեցումները ընդհանուր են: Վտանգները, ցավոք, նույնպես զարգանում և փոփոխվում են և մենք այդ վտանգներին պետք է ադեկվատ արձագանքենք»,- ասել է վարչապետը՝ հավելելով, որ կազմակերպության անդամ երկրները համակարգված համագործակցում ենք հավաքական անվտանգության հետագա զարգացման հարցում: Նոյեմբերի 4-5-ը Երևանում անցկացվում են ՀԱՊԿ անդամ պետությունների խորհրդի և խորհրդարանական վեհաժողովի 12-րդ լիագումար նիստերը:Նոյեմբերի 5-ին ՀՀ պաշտպանության նախարարությունում մեկնարկել է ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նիստը, որին հաջորդել է լիագումար նիստը: Մասնակցում են ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, ՀԱՊԿ ԽՎ նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը, Տաջիկստանի խորհրդարանի նախագահ Շուկուրջոն Զուխուրովը, Ղազախստանի Մաժիլիսի նախագահ Նուրլան Նիգմատուլինը, Ղրղըզստանի խորհրդարանի խոսնակ Դաստան Ջումաբեկովը, ՌԴ Դաշնային խորհրդի փոխխոսնակ Յուրի Վորոբյովը, հայտնում է ԱԺ մամուլի ծառայությունը: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Միջազգային տեխնոլոգիական հանդիպումեր՝ Fastex-ի մասնակցությամբ TOKEN2049-ը միջազգային կոնֆերանսների շարք է, որն ամեն տարի միավորում է կրիպտո էկոհամակարգի առաջատարներին Լարսը փակ է բոլոր տեսակի մեքենաների համար Փակ է դեպի Քարի լիճ տանող ճանապարհը Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» Առաջին դասարանցիների հայտագրումը կսկսվի հունիսի 10–ից Այն կիրականացվի 3 փուլով |